October 14, 2019

Կիպրոսի Մելգոնեան դպրոցը փակված տեսնելը անչափ ցավոտ է ինձ համար. Մխիթար Հայրապետյան

Կիպրոսի Մելգոնեան դպրոցը փակված տեսնելը անչափ ցավոտ է ինձ համար: Այս մասին հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Կիպրոսում:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկվանից Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտոնական այցով գտնվում եմ Կիպրոսում:

Հետաքրքիր զուգադիպությամբ անցած տարի այս օրերին կրկին մայրաքաղաք Նիկոսիայում էի. այն ժամանակ սփյուռքի նախարարի կարգավիճակում հանդիպել էի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, եւ, իհարկե, այցելել հայտնի «Մելգոնեան» կրթական հաստատություն, որը շուրջ մեկ ու կես տասնամյակ է չի գործում:

Ցեղասպանության հետեւանքով որբացած հայ երեխաների համար տուն, իսկ հետո նաեւ մի քանի սերունդների համար անփոխարինելի դարձած դպրոցը փակված տեսնելը անչափ ցավոտ է ինձ համար. հույզերն ամեն անգամ աննկարագրելի են:

Իսկ այսօր` հուլիսի 5-ին, Հայաստանում նշում ենք ոչ միայն Սահմանադրության, այլեւ Պետական խորհրդանիշերի օրը:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Մելքոնյանը համահայկական խորհրդանիշ է` Եղեռնից հետո վերածնվելու հաստատակամության, պայքարի ու հաջողության հասնելու: Եվ հենց այս խորհրդանշական օրը Արարատ Միրզոյանի հետ պիտի այցելենք Կիպրոսի ամենահայկական, երբեմնի ամենաաշխույժ, իսկ հիմա՝ լուռ ու թախծոտ անկյունը:

Ամեն անգամ Կիպրոս այցելելիս անհամբեր սպասում եմ «Մելգոնեանը» տեսնելուն»:

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4