September 18, 2020

Մենք այս քաղաքում գրկելու ենք թե հային, թե հույնին, թե հրեային. Ստամբուլի նոր քաղաքապետ

Ստամբուլի նորընտիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ընտրությունների արդյունքների հայտնի դառնալուց հետո Բեյլիքդուզու թաղամասում ընտրողների հետ հանդիպմանը խոսել է նաեւ Ստամբուլի ազգային փոքրամասնությունների քաղաքապետ լինելու մասին։

Թուրքական YeniAkit  թերթի փոխանցմամբ՝ Էքրեմ Իմամօղլուն իր ելույթում նշել է, որ ինքը իշխանության է եկել գրկելու բոլորին։ «Մենք եկել ենք հիշեցնելու Յունոս Էմերին, Մեւլանային, Հաջը Բեքթաշին։  Չկա սունի կամ ալեւի, եկել են գրկելու բոլորին։ Այս քաղաքում չկա ազգային փոքրամասնություն։ Այս քաղաքում մենք գրկելու ենք հային, հույնին, հրեային եւ ասորիին»։

Նշենք, որ հունիսի 23–ի արտահերթ ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ 10 տոկոսով առաջ անցնելով իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմից։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4