October 21, 2019

ՀՀ ԱԳՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆՆ ԱԹԵՆՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԻԱՅՆ ՀՅԴ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Խստիվ դատապարտում ենք  ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի քայլը և պահանջում ենք ՀՀ ԱԳՆ նախարարի  և Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գնահատականը:

Աթենքում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ հանդիպումից հետո, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլեանի ուղեկցությամբ հանդիպել են ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի,  հունիսի 17-ի երեկոյան: Վահագն Մելիքյանը և Ֆադեյ Չարչօղլեանը ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի նստավայրում շուրջ երկու ժամ բովանդակալից զրույց են ունեցել ՀՅԴ անդամների հետ:

Քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներ, խոսել են Արցախի հիմնահարցի և Հայ Դատի հետապնդման աշխատանքների, միջազգային հարթակներում  Հայաստանի, Արցախի և հայ ժողովուրդի շահերը ներկայացնելու մասին: ՀՅԴ-ի հրապարակած հայտարարության համաձայն, նրանք կարծիքներ են փոխանակել նաև Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վերաբերյալ: 

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հայ համայնքում գործող  ոչ մի այլ կազմակերպության կամ կուսակցության հետ հանդիպում չի ունեցել:

Դեսպան Ֆադեյ Չարչօղլեանը 2018թ․ ապրիլ-մայիսյան Համաժողովրդային շարժման օրերին հնարավոր բոլոր միջոցներով խոչնդոտել է շարժմանը սատարող հայ համայնքի ներկայացուցիչներին և կազմակերպություններին` բացահայտ թշնամանք դրսևորելով:  Այս ամենի մասին բազմիցս եղել են հրապարակումներ Հայաստանի և Սփյուռքի մամուլում:

Թերևս, զարմանալի չէ դեսպանի այսօրինակ վարքագիծը, նա, բնական է, հեռանալուց առաջ իր մաղձն է թափում հայ համայնքի վրա: Զարմանալի չէ նաև Հունաստանի դաշնակցականների կեցվածքը, որոնք արհամարելով համայնքի ցանկություններն ու ձգտումները 2018 թ․-ի ապրիլ-մայիսին բացահայտ պաշտպանում էին ՀՀ նախկին կոռուպցիոն իշխանություններին:

Անհասկանալին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի պահվածքն է, որ Նոր Հայաստանի պայմաններում, շարունակում է դրսևորել հին իշխանություններին հատուկ խտրական և վնասաբեր գործելաոճը` վնասելով Հայաստանին, Սփյուռքում խորացնելով առանց այդ էլ քայքայված հայ համայնքի պառակտումը։

Մենք խստիվ դատապարտում ենք  ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի քայլը և պահանջում ենք ՀՀ ԱԳՆ նախարարի  և Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գնահատականը այսօրինակ գործողությունների նկատմամբ:

Հայկական ժողովրդային Շարժում

Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

Հայ- հունական ուսումնասիրությունների կենտրոն

«Հայաստան» հասրակական մշակութային կենտրոն

Աթենք, 20 հունիսի 2019թ․

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4