August 21, 2019

Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին միաժամանակ հայտնում են հայկական ու իրանական կողմերը:

Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը, փաստաթուղթն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման հարցում: Համաձայնագրով նախատեսված է ԻԻՀ սակագնային պարտավորությունների նվազեցում մինչև գործող մաքսատուրքերի 75%-ի չափով:

Եվրասիական տնտեսական միության երկրների ու Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018 թվականի մայիսի 17–ին Աստանայի տնտեսական համաժողովի ժամանակ։ Եռամյա համաձայնագրով նախատեսվում է, որ ԵԱՏՄ–ի ու Իրանի միջև ապրանքների որոշ տեսակների համար մաքսատուրքերը կնվազեն կամ կվերացվեն, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։

Վավերացման օգտին են քվեարկել պատգամավորներից 174–ը, դեմ` 4-ը։ Օրենսդրական մարմնի անդամ Ալդի Ակբար Քարիմին ասել է, որ համաձայնագիրն Իրանի համար մեծ հեռանկարներ է բացում։ Նրա խոսքով` ԵԱՏՄ–ի հետ համագործակցությունը կարող է նախադեպ դառնալ, որպեսզի Իրանն Առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնի։ Նրա կարծիքով` այդ համաձայնագրի շնորհիվ Իրանում օտարերկրյա նոր ներդրումներ կլինեն ու աշխատատեղեր կբացվեն։

Համաձայնագիրը կձևավորի ԵԱՏՄ–ի ու Իրանի առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնս մոտեցված կլինեն Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին։Համաձայնագրում ներառված ՀՀ-ի համար արտահանման հետաքրքրություն ունեցող հիմնական ապրանքներն են տավարի միսը (նախատեսվում է մաքսատուրքը 26-ից նվազեցնել 10 տոկոսի), հանքային և գազավորված ջրերը  (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 14 տոկոսի), հանքային և գազավորված ջրերը, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 14 տոկոսի), ոչ ոգելից խմիչքները (նախատեսվում է մաքսատուրքը 55-ից նվազեցնել 14 տոկոսի),  շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 20 տոկոսի), հրուշակեղենը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 20 տոկոսի), դեղամիջոցները  (նախատեսվում է  մաքսատուրքը նվազեցնել 25-ից 12.5 տոկոսի), կուտակիչները (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 38.5 տոկոսի) և տրիկոտաժե արտադրանքը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 38.5 տոկոսի):

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել են համաձայնագիրը:

Կնքված փաստաթուղթը Իրանի ու ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին փուլն է։

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4