June 26, 2019

Առաջին հաղթանակը Եվրո-2020-ի որակավորման փուլում. Հայաստան-Լիխտենշտեյն 3:0

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020-ի որակավորման փուլի հերթական խաղում Երևանում ընդունելով Լիխտենշտեյնի ընտրանուն՝ հաղթեց 2:0 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկից ընդամենը մեկ րոպե անց՝ ստանալով պաշտպան Վարազդատ Հարոյանի փոխանցումը, հանդիպման հաշիվը բացեց Գևորգ Ղազարյանը: Մեկնարկային րոպեներին պարզ էր մի բան՝ Հայաստանի ընտրանին պատրաստվում է «առաջին համարով» խաղալ և պայքարում ամեն փոխանցման համար: Խաղի 17 րոպեին հավաքականի գեղեցիկ, բազմաքայլ և սուր հակագրոհը եզրափակեց հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Հաջորդ րոպեներին ևս Հայաստանի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ, ինչի մասին վկայում էր նաև վիճակագրությունը:Реклама 12

Երկրորդ կեսում հանդիպման տեմպը ընկավ: Հայաստանի ընտրանին գրոհում էր, սակայն ոչ այդքան վտանգավոր եզրափակչում գրոհներով: Լիխշտենշտեյն էլ երբեմն-երբեմն փորձում էր հետ բերել կորցրածը: Մի շարք վտանգավոր պահերի իրեն հրաշալի դրսևորեց դարպասապահ Արամ Հայրապետյանը: Հանդիպման վերջնամասում Տիգրան Բարսեղյանը խփեց նաև ընտրանին 3-րդ գնդակը:  Ի վերջո հանդիպումն ավարտվեց Արմեն Գյուլբուդաղյանցի սաների հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Եվրո-2020-ի շրջանակներում Հայաստանի թիմը կանցկացնի հունիսի 11-ին, որտեղ կմրցի Հունաստանի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Աթենքի Օլիմպիական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հենրիխ Մխիթարյանը անվտանգության աշխատակիցներից «փրկեց» երկրպագուներին

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի Հայաստան – Լիխտենշտեյն խաղի ավարտից հետո Երեւանի «Հանրապետական» ստադիոնի խաղադաշտ են մտել երկու երկրպագուներ։ Անվտանգության աշխատակիցները նրանց դուրս են հանել խաղադաշտից, սակայն Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը միջամտել է եւ հնարավորություն տվել տղաներին լուսանկարվել իր հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնին հաղթել է 3։0 հաշվով։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4