June 26, 2019

Նոր Հոկտեմբերի 27-ի վտանգը շատ ավելի մեծ է, քան կարելի է անգամ ենթադրել. Տարոն Սահակյանը դիմել է ոստիկանություն

ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003 թթ. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը երեկ ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ փորձելով կանխել ևս մեկ հնարավոր հանցագործություն։ Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր ներկայացրած հաղորդումը վերաբերում է շղթայական մի հանցագործության, որի սկիզբը դրվել է 2005 թվականին տեղի ուենցած մի սպանությամբ. «Ներկայումս նոր սպանության ռեալ վտանգ կա, որպեսզի նախկինում կատարված հանցագործությունները թաքցվեն։ Ես ոստիկանապետին գրավոր կերպով ներկայացրի նախկինում 5 սպանության եհտ կապված շատ հայտնի մի դրվագ։ Խոսվում է Քաղցրիկի Աշոտի սպանության մասին, այլ սպանոթւյունների։ Եվ այս շղթայի 5-րդ սպանվածը իմ վարորդն էր, որը Երեմ Հովսեփյանի միջոցով ներգրավված էր իմ նկատմամբ մահափորձի կազմակերպմանը։ Նույն Երեմ Հովսեփյանը 2012 թվականին հայտնի գործարարի սպանությունից կամ ինքնասպանությունից մեկ օր առաջ հայտնվում է և ներկայացնում է 6 միլիոն դոլարի կեղծ ստացական ԱԱԾ պաշտոնյա Միքայել Համբարձումյանին, որի հիման վրա դատական որոշում է ստանում, ապա հայտնվում Չեխիայում և այդտեղից էլ հայտնվում է մոսկովյան իմ բիզնեսի շուրջ, որոնց էլ այդտեղ են սպանում։ Այ, այս վտանգից ելնելով՝ ես դիմեցի ոստիկանություն՝ ներկայացնելով 5 սպանությունը, 2012 թվականին կազմակերպված սպանությունը և ոստիկանությանը խնդրեցի՝ կոնկրետ գործողություններ ձեռնարկելով կանխել մի նոր սպանություն»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ այս ամբողջ պատմության մեջ կա շահագրգիռ կողմ, որը ներկայացնում են ԱԱԾ պետի արդեն նախկին տեղակալ Արզուման Հարությունյանը, նրա եղբոր՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի երկու որդիները, ԱԱԾ պաշտոնյա Միքայել Համբարձումյանը։ «Ինչ վերաբերում Է թմրադեղերին, Արզուման Հարությունյանին, Գագիկ Հարությունյանի որդիներին, Տարոն Սահակյանը նշեց, որ իր նկատմամբ այս ճնշումները սկսվեցին Հոկտեմբերի 27-ի մասին իր հրապարակային խոսքից հետո, երբ սկսեց խոսել պատվիրատուների մասին և հանդես եկավ նախաձեռնությամբ, որպեսզի Ազգային ժողովում լսումներ կազմակերպվեն։

Սահակյանն ասաց, որ արդեն որևէ գործողություն չի ձեռնարկելու 27-ի մասով, քանի որ տպավորություն է ստացել, որ նոր իշխանությունը ևս բացարձակ շահագրգռվածություն չունի բացահայտելու 27-ի ոճրագործությունը: «Մոտ ժամանակներս կհրապարակեմ այն ելույթը, որը պատրաստվում էի ունենալ լսումների ժամանակ ԱԺ-ում. կհրավիրեմ մամուլի ասուլիս և կպատասխանեմ բոլոր հարցերին՝ պատվիրատուների, կազմակերպիչների, կատարողների փոխկապակցված հանցավոր գործողությունների մասով՝ նշելով կոնկրետ անուններ, ազգանուններ, փաստեր։

Նոր Հոկտեմբերի 27-ի վտանգը շատ ավելի մեծ է, քան կարելի է անգամ ենթադրել։ Եթե 27-ի գործով բացահայտում տեղի չուեննա, և հանցախմբի անդամները արժանի պատիժ չստանան, երկրում վիճակն ավելի կբարդանա»,- եզրափակեց Սահակյանը։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4