August 23, 2019

ՀԱԿ անդամին ծեծի ենթարկելու փաստով նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է հանգամանքները

«Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկը այսօր իր էջում գրառում է արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: 

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Տուժած անձից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Իսկ նախորդ դեպքով տեղեկացնում ենք, որ մայիսի 19-ին Վարդան Հարությունյանից նույնաբովանդակ ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, սակայն նա հրաժարվել է դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տալուց: 

Ձեռնարկված միջոցառումներով և մարմնական վնասվածք հասցնելու փաստով նախապատրաստված նյութերով մայիսի 30-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի /դիմողի բողոքի բացակայության/ հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Որոշման պատճենն ուղարկվել է քաղաքացուն:

armtimes.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4