November 13, 2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների պիլոտային ծրագիր հանրակրթական դպրոցներում

Եվրոպայի հայերի համագումար

Մամլո հաղորդագրություն 29 մայիս 2019,

ՀՀ-ում կրթական համակարգը կարիք ունի խիստ բարեփոխման: Այս առթիվ արդեն լուրջ աշխատանքներ են տարվում:

Կրթական համակարգում ավագ դպրոցների դասանյութերի բովանդակության հարցը լուրջ վերափոխումների կարիք ունի՝ հատկապես IT (ՏՏ) բնագավառում: Հակառակ այն իրողության, որ նոր տեխնոլոգիաների պարագայում Հայաստանը արագ զարգացում է ապրում, ցավոք հանրակրթական դպրոցներում դեռեւս նոր տեխնոլոգիաների մուտքը սահմանափակ է:

Կրթության եւ գիտության նախարարությունում շատ լավ գիտակցում են այս բացը: Այստեղ կարիք կա սփյուռքի մասնագիտականացված շրջանակների ներգործությունը եւ աջակցությունը: Այդ ուղղությամբ Եվրոպայի հայերի համագումարի նախագահ կարո Հակոբյանը կրթության եւ գիտության նախարարի հետ հանդիպումների ընթացքում առաջարկել էր իր մասնագիտական աջակցությունը:

Արդեն պայմանավորվածություն կա մինչեւ օգոստոս հերթականորեն մշակել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծրագրավորման ոլորտում դասընթացային ծրագիր, ինչպես նաեւ ուսուցիչների վերապատրաստման սխեմա, որից հետո որպես պիլոտային ծրագիր կփորձարկվի որոշ դպրոցներում եւ ապա կարող է ներդրվել նոր կրթական համակարգի մեջ: Երեւանի Մասիվի 198 համար դպրոցը կհանդիսանա այս ծրագրի առաջատարը:

Կարո Հակոբյանը արդեն այս ուղղությամբ Արտաշատի ավագ դպրոցի տնօրինության գործակցությամբ  հետաքրքրասեր աշակերտների եւ ուսուցիչների համար 6 շաբաթով շաբաթական երկու անգամ կազմակերպել էր նման մի դասընթաց, որի արդյունքում դպրոցի տնօրինության կողմից ցանկություն առաջացավ տարիների իրենց երազանքը իրականություն դարձնել՝ այն է, հնարավորություն ստեղծել դպրոցին կից հիմնելու նոր տեխնոլոգիաների ուղղությամբ կրթա-արդյունաբերական կենտրոն, որը կնպաստի ոչ միայն կրթությանը եւ գիտությանը, այլ նաեւ կխթանի քաղաքի եւ շրջակա համայնքների զարգացմանը:

 Այս ծրագիրը առանց սփյուռքի մեր հայրենակիցների աջակցության, ներդրումների եւ մասնակցության չի կարող իրականություն դառնալ:

Արտաշատի ավագ դպրոց։


Արտաշատի ավագ դպրոցի աշակերտներն են տնօրենի և Կարո Հակոբյանի հետ։
Մասիվի 198 ավագ դպրոցի աշակերտները միջոցառման ընթացքում։
198 ավագ դպրոց։

Լրատվական կենտրոն

Եվրոպայի հայերի համագումար

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4