August 18, 2019

Պետական այրերը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին հերոսների հիշատակին

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, պաշտոնատար այլ այրեր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել են Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք ծաղկեպսակ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Ամենայն Հայոց կաթողիկոսը «Տերունական աղոթք» է հնչեցրել:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Այնուհետև մասնակցել են Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության թանգարանում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, պետական քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4