July 18, 2019

Մայիսի 9-ին մեծ շուքով Արցախում նշվեց մայիսյան հաղթանակների եռատոնը:

Եվրոպայի հայերի համագումար

Մամլո հաղորդագրություն 9 մայիս 2019, Ստեփանակերտ

Մայիսի 9-ին մեծ շուքով Արցախում նշվեց մայիսյան հաղթանակների եռատոնը:

Մայիսի 8-ին, եռատոնի նախօրյակին, երեկոյան Ստեփանակերտի երիտասարդական պալատում տեղի ունեցավ երգահանդես եւ ռազմական ողջույնի երթ: Ներկա էին Արցախի եւ Հայաստանի պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, քաղաքական, հասարակական եւ մշակույթի գործիչներ: Հանդեսին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը:

Մայիսի 9-ի առավոտյան Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ողջունեցին իրենց դիմավորող ներկաներին ապա երթով շարժվեցին դեպի ազատամարտիկների հուշահամալիր: Հոծ բազմությունը խանդավառությամբ մասնակցում էր երթին:

 Ժողովուրդը թե’ մեծահասակները եւ թե’ փոքրերը ողջագուրվում եւ միմյանց շնորհավորում էին հաղթանակի այս անմոռաց տոնը:

 Զինվորական շքերթից եւ ողջույնից հետո հայկական երկու պետությունների ղեկավարները եւ շքախումբը  ծաղիկներ դրին Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների  եղբայրական գերեզմանատանը, ինչպես նաեւ Շուշիում  սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, որից հետո մասնակցեցին ժողովրդային բացօթյա տոնասեղանին:

Մայիսյան տոնական արարողությանը մասնակցում էր նաեւ Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ՝ Կարո Հակոբյանը, ուր մտերմիկ բազմաթիվ խոսակցություններում եղան մտքերի փոխանակություններ գործակցությունների առաջարկներ: Այս առթիվ կանդրադառնանք առանձին:

Լրատվական կենտրոն

Եվրոպայի հայերի համագումար

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4