October 21, 2019

27 տարի առաջ այս օրը ազատագրվեց Շուշին:

27 years ago, Shoushi was liberated this day.
Vor 27 Jahren wurde Shoushi an diesem Tag befreit.

Պետական դրոշ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը Արցախի անկախ պետականության խորհրդանիշն է,
նրա պաշտոնական տարբերանշանը:
ԼՂՀ պետական դրոշն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992 թվականի հունիսի 2-ին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշն իրենից ներկայացնում է մի ուղղանկյունաձեւ
կտոր` հորիզոնական եւ հավասար երկարությամբ կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով:
Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ,
որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Դրոշի լայնության հարաբերակցությունը նրա երկարությանը կազմում է 1:2:

Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, անկախության եւ ազատության համար:
Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո:
Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը:

Պետական զինանշան

Պետական զինանշանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում
ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավական պետության խորհրդանիշն է:
Պետական զինանշանն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992թ. նոյեմբերի 17-ին: Զինանշանի հեղինակն է Լավրենտ Ղալայանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանն իրենից ներկայացնում է մի թեւատարած արծիվ,
որի գլխավերեւում տարածվում են արեւի ճառագայթները, եւ Արտաշեսյանների հարստության թագն է:
Կենտրոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի եւ Մեծ Քիրս լեռան ֆոնի վրա
«Տատիկ եւ Պապիկ» քանդակի պատկերն է: Ներքեւի մասում արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են,
թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերեւի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4