May 22, 2019

Գուրգեն Յանիկյանի մասունքները իրենց վերջին հանգրվանը գտան մայր հայրենիքում:

Եվրոպայի հայերի համագումար

Մամլո հաղորդագրություն 5 մայիս 2019, Երեւան

Ինչպես նախապես հայտարարված էր, այսօր մայիսի 5-ին եռաբլուրում ԱՍԱԼԱ-ի մարտիկներին նվիրված հուշահամալիրի շրջափակում հողին հանձնվեց հերոս Գուրգեն Յանիկյանի մասունքները, որը Ամերիկայի Միացյալ Նահանգներից 30 տարի իր մահվանից հետո բերված էր մայր հայրենիք՝ գտնելու իր վերջին հանգրվանը:

Ազգային ազատագրական շարժման մասնակիցների, համակիրների եւ հոծ բազմության 

ներկայությամբ Ոսկան Արքեպիսկոպոս Գալփակյանի գլխավորությամբ եկեղեցական կարգը պատշաճորեն կատարելուց հետո ռազմական պատվո պահակախմբի ողջույնի ներքո հողին հանձնվեց Գուրգեն Յանիկյանի մասունքները:

Գուրգեն Յանիկյանը ԱՍԱԼԱ-ի հոգեհայրն էր, ով 78 տարեկան հասակում 1973 -ին ԱՄՆ-ում արդարության պահանջով մահվան ենթարկեց Թուրքիայի հյուպատոսին եւ փոխ հյուպատոսին ապա ինքնակամ հանձնվեց իրավապահ մարմիններին:

1984 թվականի մարտի 1-ին «նյու Յորք Թայմսը» համառոտ գրությամբ տեղեկացրեց, որ «Ազգությամբ հայ գրող եւ ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը, որը 1973 թվականին Կալիֆորնիայում սպանեց երկու թուրք հյուպատոսների, երկուշաբթի օրը  բնական մահով բանտում մահացել է: Նա 88 տարեկան էր»:

 Յանիկյանը իր վերջին մի ձայնագրության մեջ ասում է,- «…Ու ես , տասնյակ տարիների մոռացության փոշուց  մաքրելով հայկական դատը, դրի մարդկության առաջ»:

Գուրգեն Յանիկյանը մեր ժամանակների ամենափայլուն հայ անհատականություններից մեկն էր, որի պատգամը լսելի է այսօր եւ լսելի կլինի վաղը եւ ամեն օր:

Լրատվական կենտրոն

Եվրոպայի հայերի համագումար

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4