May 22, 2019

այսօր՝ մայիս1-ին: Արժանապատիվ աշխատանք եւ աշխատավարձ. Արհմիությունների մայիսմեկյան երթը՝ Երեւանում (ուղիղ)

Երեւանում, այսօր՝ մայիսի 1-ին, Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը Աշխատանքի օրվա կապակցությամբ երթ է կազմակերպել:

Երթի նպատակն է հրապարակայնորեն ներկայացնել աշխատողների շահերը, բարձրաձայնել աշխատանքային հարաբերություններում առկա խնդիրները, ինչպես նաև Հայաստանի աշխատավորներին ողջ աշխարհի աշխատավորների շարժման մասը դարձնել։

Երթը մեկնարկել է Ավետիք Իսահակյանի արձանի մոտից՝ Մոսկովյան, Իսահակյան և Աբովյան փողոցներին հարող հատվածից ու շարունակվելու է Աբովյան փողոց-Թումանյան փողոց-Տերյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով, այնուհետև ժամը 13:00-ին միանալու է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) երթին և շարունակելու է ՀԱՄԿ-ի երթուղով։ Երթը ավարտվելու է Հանրապետության Հրապարակի մոտ՝ ՀԱՄԿ-ի շենքին հարող տարածքում: Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների հանրապետական արհմիություն:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4