July 18, 2019

ԳԴՀ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Սբ. Պողոս եկեղեցում ապրիլի 27-ին  տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող միջոցառում, որը կազմակերպվել էր Գերմանահայկական կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի կողմից՝ Հեսսենի հայկական մշակութային միության և «KAMMERTON» նախագծի աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում նշել է, որ Բունդեսթագի կողմից 2016թ․ հունիսի 2-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևում առկա կարևորագույն դրույթներից է երիտասարդ սերունդներին 20-րդ դարում իրականացված մարդկության դեմ այդ հանցագործության մասին ճշմարտությունը փոխանցելը։ «Սա նաև ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու նպատակ է հետապնդում։ Եվ այս առումով կարևոր անելիք ունեն ԳԴՀ երկրամասերի պատկան մարմինները»։Реклама 25

ՀՀ դեսպանության հրավերով ԳԴՀ ժամանած հայ երիտասարդ երաժիշտներ Գուր Սարգսյանի, Աիդա Ավանեսյանի, Անի Բադեյանի, ինչպես նաև Ժոռա Սարգսյանի կատարմամբ հնչել են Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից:

Ներկաներին խոսքով դիմել է Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը՝ իր ելույթն ավարտելով բարեխոսական աղոթքով։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4