July 19, 2019

Սա նոր Հայաստանի սկիզբն է․ Երևանում տոնական մթնոլորտ է

Ինչպես հայտնի է՝ ապրիլի 27-ը նշվում է որպես Քաղաքացու օր։ Օրվա կապակցությամբ երկկողմանի փակ էր  Մաշտոցի պողոտան՝ Ֆրանսիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ։ «Առաջին լրատվականը» Մաշտոցի պողոտայում հարցում անցկացրեց քաղաքացիների հետ՝ իմանալու՝ արդյո՞ք հատուկ տոնը նշելու համար են այնտեղ, թե՞ պարզապես շրջում են քաղաքում, նաև պարզել՝ իրենց համար հետաքրքի՞ր է անցնում միջոցառումը և որն են համարում օրվա հիմնական նշանակությունը։

Հարցվածների հիմնական մասը տոնը նշելու համար էին դուրս եկել։ Քաղաքացիները կարծում են, որ կարևորը մարդկանց տրամադրությունն է, իսկ թե ինչպես է կազմակերպված տոնը՝ երկրորդական է։

Քաղաքացիները օրվա խորհուրդը համարում են՝ ազատագրվելը,   քաղաքացու կարծիքի արժևորումը։ Հարցվածներից մի աղջիկ նույնիսկ նշեց, որ թեև պաշտոնապես անկախացել ենք 1991 թվականին, սակայն իրական անկախացումը 2018 թվականին տեղի ունեցավ։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4