
Վաղը ապրիլի 27-ը հռչակված է «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ», մեկ տարի առաջ ժողովրդի միասնական հուժկու քայլերի արդյունքում հաղթանակեց թավշյա հեղափոխությունը:
Եվրոպայի հայերի համագումարը այս առիթով շնորհավորում է ողջ հայությանը, համայն աշխարհում՝՝ վստահ, որ հեղափոխության նպատակները ժողովրդի կամքով եւ խելամիտ ու անկոտրում ղեկավարությամբ հերթականորեն իրականություն կդառնան:
Անցնող մեկ տարում, հակառակ բազմաթիվ խոչնդոտությունների եւ հակահեղափոխական նենգ քարոզչությունների հեղափոխությունը արձանագրել է հսկայական փոփոխություններ եւ առաջընթաց:
«Մեր երթին չկա հետդարձ, մեհյանները փլվել են»:
Եվրոպայի հայերի համագումար,
27 ապրիլ 2019
Շվեդիա
Leave a Reply