September 18, 2019

Մամլո հաղորդագրություն (Հանդիպումներ)

Հանդիպում Կրթության եւ Գիտության նախարարի հետ.

Թեեւ Ապրիլի 24-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է, սակայն Ծիծեռնակաբերդում բյուրավոր նահատակների հիշատակի ոգեկոչման պետական կարգը կատարելուց հետո

որոշ նախարարներ գնացին աշխատանքի, նրանց թվում Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որի հետ նույն օրը հանդիպում ունեցավ Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին Հայաստան-Սփյուռք, ինչպես նաեւ մշակութային եւ կրթական հարցեր, այդ թվում խոսվեց արդեն նախկինում որոշակիորեն մշակված տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ուսուցիչների վերապատրաստման  եւ Հայաստանի զարգացման ու հեղափոխության նպատակների իրականացման համար հնարավոր միջոցառումների մասին … Նախարարը  համապատասխան մարմիններին տվեց  հանձնարարություններ:

Հանդիպում Երեվանի Պետական Համալսարանում.

Ապրիլի 25-ին Հայաստանի Պետական Համալսարանի  ղեկավար մարմնի, դասախոսական կազմի եւ  Արեւելագիտության ամբիոնի ուսանողների ներկայությամբ համալսարանի գլխավոր լսարանում տեղի ունեցավ Գերմանիայից ժամանած  «Ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության» 20-հոգիանոց պատվիրակության հետ հանդիպում:

Թուրք, քուրդ եւ այլ թուրքահպատակ անհատներից կազմված այս կազմակերպությունը 20 տարիների ընթացքում հայոց դեմ կատարված ցեղասպանությունը ճանաչեցնելու եւ դատապարտելու ուղղությամբ կատարել է հսկայական աշխատանք եւ նրա անդամները չեն վախեցել ո’չ Թուրքական իշխանությունների շարունակական սպառնալիքներից եւ ո’չ էլ բազմազան այլ խոչնդոտություններից:

Նրանք սպառիչ պատասխանեցին ուսանողների եւ դասախոսների բազմաթիվ ու բազմազան հարցերին՝ ցուցաբերելով  համամարդկային արժեքների նկատմամբ իրենց խոր գիտակցությունն ու հավատարմությունը:

Առանձին հանդիպումներ տեղի ունեցան նաեւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Երեկոյան տեղի ունեցավ համանման մի այլ միջոցառում Երեւանի Գյոթեի անվան ինստիտուտում:

Իսկ շաբաթ երեկոյան նրանք կվերադառնան Գերմանիա իրենց հետ տանելով հսկայական տպավորություններ Հայաստանից:

Լրատվական կենտրոն

Եվրոպայի հայերի համագումար

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4