June 26, 2019

Մամլո հաղորդագրություն :

Եվրոպայի հայերի համագումար

Մամլո հաղորդագրություն

Այս տարի ցեղասպանության 104-րդ տարելիցի առիթով Գերմանիայից Հայաստան են ժամանել արմատով թուրքիայից «Ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության 19 հոգիանոց պատվիրակությունը: Ալի Էրթեմի ղեկավարած այս պատվիրակության մեջ ներգրավված են նաեւ 6-ից 17 տարեկան երեխաներ եւ պատանիներ, այսպիսով շեշտելով երեխաներին հենց մանկուց  մարդկային ոգով դաստիարակելու եւ օրինակ հանդիսանալու նաեւ Թուրքիայում մեծացող նոր սերունդին, որոնք ցավոք այսօր թուրքական իշխանությունների կողմից  օր ու գիշեր ռասիստական եւ հակահայկական թունավոր դաստիարակությամբ են սնվում:

Այս տարի նրանք  ապրիլյան միջոցառումների հագեցած ծրագրով են ներկայացել: Այս առիթով նրանց աջակցում եւ նրանց հետ  համագործակցումթյամբ է հանդես գալիս Եվրոպայի Հայերի Համագումարը:

Նշենք, որ երկկողմ համագործակցությունը ստեղծվել է դեռեւս 2003 թվականին երբ Ալի Էրթեմը համագումարի նախագահ՝ Կարո Հակոբյանի եւ Թեսա Հոֆմանի ուղեկցությամբ  Եվրոպական պառլամենտի նախագահին են հանձնում 12000 թուրք անհատների ստորագրությամբ տրցակը, որոնք ճանաչում եւ դատապարտում են ցեղասպանությունը:

Ապրիլի 22-ին հանդիպում տեղի ունեցավ Ազգային Ժողովի նախագահ Պր. Արարատ Միրզոյանի հետ: Նրանք ԱԺ-ի նախագահին ներկայացրին իրենց առաքելության նպատակը եւ հանձնեցին ցեղասպանությունը դատապարտող գեղարվեստորեն զարդարված հուշատախտակը:

Ապրիլի 23-ին «Հայացք» լրատվական կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որին ներկա եղան նաեւ  Կարո Հակոբյանը  եւ Ֆրանսիաից ժամանած կազմակերպության պատասխանատուներից Անդրանիկ Խոջասարյանը:

Նույն օրը նրանք միասին այցելեցին ծիծեռնակաբերդ եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նահատակների հիշատակին եւ պատասխանեցին «Կենտրոն» հեռուստաալիքի  հարցումներին:

Ապրիլի 24-ին տեղի է ունենալու քայլերթ ապա, ապրիլի 25-ին Երեւանի պետական համալսարանում հանդիպում ուսանողների եւ դասախոսական կազմի հետ:

Լրատվական կենտրոն

Եվրոպայի հայերի համագումար

contact@aaeurop.com

www.aaeurop.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4