May 22, 2019

Սաշիկի արգաչափերը, կոռուպցիան, բյուջեն ու կադրային ջարդը. վարչապետը՝ կետ առ կետ իր խոստումների մասին

ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ավելի վաղ խոստացել էր, պատասխանում է օգտատետերի ուղղած հարցերին:

Մինչ հարցերին անցնելը, վարչապետը կետ առ կետ անդրադարձավ իր՝ ժամանակին տված խոստումներին, որոնց կատարումը վերջին օրերին շարունակ շահարկվում է:

Կետ առ կետ Նիկոլ Փաշինյանը նշեց խոստումներն ու նաեւ այն, թե իրականացե՞լ են, արդյո՞ք, դրանք:

«Կետ 1. 2018 թվականին հայտարարել եմ, որ մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, մենք պայքարում ենք, որ ինչ-որ մեկի բաջանաղը, օրինակ, չգա ու պաշտոնի չնշանակվի:

Այս խոստումը կատարվե՞լ է, թե՞ չի կատարվել: Միանշանակ կատարվել է: Այսօր պետական կառավարման համակարգի 97-98 տոկոսը նույն մարդիկ են, որոնք նախկինում են աշխատել: Շատ դեպքերում անգամ սա մեզ համար պրոբլեմ է, բայց մենք համարում ենք, որ սա ճիշտ է:

Կետ 2. Որպեսզի այլընտրանքային կառավարության կազմը հայտարարվի, պետք է հանրության լայն աջակցությունը վայելի:

Սա արձանագրված է իմ աշխատանքային թղթերի մեջ: Սա կատարելու խնդիր չկար, չգիտեմ էլ ինչի են նշել:

Կետ 3. Հայաստանի բյուջեն 30 տոկոսով ավելացնել:

Այս կետը կատարվու՞մ է, թե՞ չէ: 2019 թվականի բյուջեն արդեն 10 տոկոսով ավելի մեծ է եւ ես արդեն ասել եմ, որ մենք այս տարի գնում ենք մեր բյուջեի եկամտային մասի գերակատարմանը: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 5 տոկոսով առնվազն կգերակատարենք, ամենաքիչը 4 տոկոսով: Եվ եթե այս տեմպերով գնանք, ես ուզում եմ ասել, որ գնում ենք նաեւ էս խոստման կատարմանը: Այն հատվածը, որն արդեն պետք է կատարված լիներ, 90 տոկոսով կատարվել է:

Հաջորդ կետը՝ կետ 4. Խոստացել ենք յուրաքանչյուրը կուտակային քարտ կունենա, որտեղ ամեն գնումներից որոշակի գումար կմտնի ՀՀ քաղաքացու բյուջե: Սա մի մեխանիզմ է, որի վրա մենք հիմա աշխատում ենք: Սա կապ ունի կանխիկ առեւտրի շրջանառության կրճատման մասին մեր մշակած մեխանիզմի հետ:

Կարեւոր է արձանագրել, որ 10 ամիս է անցել, բայց մեզ հարցնում են՝ վայ, էս ինչը կատարել եք, թե չէ, բայց հարցեր կան, որոշակի գործընթաց են ենթադրում:

Հաջորդ կետը՝ բանկերի վարկերի տոկոսադրույքները կսառեցվեն: Իհարկե, այս կետն էլ օդում չէ: Նախկինում եթե քաղաքացին բանկին պարտք ու պահանջ ուներ, պետք է հարկ վճարեր, հիմա տասնյակ հազարավոր մարդիկ կարող են գնալ բանկ, ուղղակի բանակցել եւ իրենց տույժ-տուգանքները դուրս գան: Հազարավոր մարդիկ արդեն այդ ամենից օգտվում են:

Հաջորդ կետը, որ Սաշիկի արագաչափերի տուգանքների մեծ մասը պետք է զրոյացվեն: Արդյո՞ք մենք արել ենք սա, իհարկե արել ենք: Մենք համաներում ենք իրականացրել, որի արդյունքում քաղաքացիների ներդրած գումարները ներել ենք, սա 100 տոկոսով կատարվել է:

Կետ 8. Պետք է փոխվեն մենաշնորհները: Արդյո՞ք այս կետը կատարվել է, այո 100 տոկոսով կատարվել է, Հայաստանում չկան այսօր մենաշնորհներ: Իհարկե շուկայում կան մարդիկ, որոնք այսօր էլ աշխատում են եւ մեծ եկամուտներ են բերում: Բայց կարող ենք արձանագրել, որ բանանի, շաքարավազի, բենզինի շուկաներում մենաշնորհը 100 տոկոսով վերացել է, մարդիկ կան, որ անգամ գազելով են շաքարավազ ներկրում, նույնը բենզինը: Ես այս ամենը թվերով ներկայացրել եմ, այժմ կրկնելու անհրաժեշտություն չեմ գտնում:

Հաջորդ կետերին անցնենք. Մեր իշխանության ժամանակաշրջանում ահաբեկչության ցանկացած դրսեւորում բացառելու ենք: Սա 100 տոկոսով կատարել ենք: Մեր իշխանության գալուց հետո իշխանաքաղաքական ռեվերսներ չեն լինելու, սա կատարվե՞լ է, այո:

Մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ, կատարվել է, թե՞ ոչ, իհարկե կատարվել է:

Լրջագույն փոփոխություններ պետք է կատարվեն ընտրական օրենսգրքում: Ընտրական օրենսգրքում մենք փոփոխությունների փաթեթը ներկայացրել ենք, որը չի ընդունվել հանրապետական մեծամասնության կողմից: Այսինքն, մենք պարտավորության մեր մասը կատարել ենք:

Հաջորդը, չեն լինելու քաղբանտարկյալներ, չեն լինելու անձնական վրեժխնդրություններ: Այս կետը կատարվե՞լ է, 100 տոկոսով կատարվել է:

Մյուսը՝ մենք զարգացնելու ենք մեր հարաբերությւոնները բոլոր ուղղություններով՝ Եվրամիության, ԱՄՆ-ի, Չինաստանի, հարեւան երկրների հետ: Սա էլ կատարվել է, միանշանակ:

Հաջորդը՝ մեղավորները պետք է կանգնեն դատարանի առաջ:

Այս խոստումը կատարվե՞լ է, եթե ոչ 100 տոկոսով, ապա շատ լուրջ տոկոսով կատարվել է:

Ընտրակաշառքի իսպառ բացառում եւ արդար ընտրությունների անցկացում, կատարվել է 100 տոկոսով:

Այստեղ կետեր կան, որոնց պատասխանները միանգամից չի տրվում ու հարցերն էլ մեկ շարժումով չեն լուծվում:

Հաջորդ կետը՝ ազատվել քաղբանտարկյալ ունեցող երկրի խարանից: Այս վերջին իմ ելույթում դուք տեսաք, որ ԵՄ-ն որեւէ պրիտենզիա այդ հարցում մեզ հետ չունի, այս կետն էլ կատարվել է:

Հաջորդ կետը կոռուպցիայի դեմ պայքարն է, որը կատարվում է միանշանակ: Այս կետերի առնվազն մի մասը թեկուզ մի տարի առաջ եթե ասեին, որ Հայաստանում մի տարի հետո նման հարցեր են լուծվելու, պետք է ասեր՝ ձեռ ես առնում, ո՞նց կարա էդպիսի բան լինի:

Ես համաձայն եմ, որ բոլոր խոստումները կետ առ կետ, այն, ինչ ես ասել եմ քայլարշավից սկսած ու հետո, նաեւ այն, ինչ ես խոստացել եմ, ես պատրաստ եմ քննարկել եւ պետք է դա լինի գործունեության մի մաս: Քանի որ այսօրվա մեր հանդիպման առիթը դա չի, ես չեմ ուզում էս բոլոր կետերով հատ-հատ անցնել, ես ընդամենը մի քանի օրինակով ցանկացա ցույց տալ, թե ինչ է իրականում տեղի ունենում իմ խոստումների հետ: Այդ խոստումները կատարվում են: Իսկ հիմա անցնենք այսօրվա մեր բուն առաքելությանը,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու սկսեց պատասխանել օգտատերերի հարցերին՝ ըստ լայքերի հերթականության:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4