November 12, 2019

Այսօր ՀՀ քաղաքացին բարձրագույն իշխանություն է․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Այն իրավիճակը, որ ունենք Հայաստանում եւ Հայաստանի շուրջ, նոր հնարավորություն է ստեղծում արձանագրել ազգային միասնության նոր իրավիճակ։ Այս մասին երեկ՝ ապրիլի 11-ին, Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հանդիպմանը ներկաներին ասաց, ու եթե անգամ մտքով Հայաստանում են, նշանակում է ֆիզիկապես Հայաստանում լինելն ընդամենը ժամանակի եւ տեխնիկայի խնդիր է․

«Մեզ համար իսկապես կարեւոր է, որ Հայաստանը դառնա հայերի համախմբան կենտրոն, եւ յուրաքանչյուր հայի համար ապրելու լավագույն տեղը»։

Վարչապետն իր խոսքում ընդգծեց, որ, իր կարծիքով, քաղաքացու համար ամենակարեւորը իր կարգավիճակի մասին պատկերացումն է սեփական երկրում, քաղաքացու ինքնազգացողությունը․

«Այսօր ՀՀ քաղաքացին բարձրագույն իշխանություն է եւ տերը իր երկրի, կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում»,-հավելեց վարչապետը։

Խոսելով ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումների տարբերության մասին՝ վարչապետն ասաց, որ իր պատկերացումները երկրում մի շարք ոլորտներում տիրող իրավիճակի մասին շատ ավելի լավ էին, քան իրականում կա, բայց եւ ընդգծեց՝ Հայաստանում ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ինքը պատկերացնում էր։

«Մեր տնտեսական գաղափարախոսությունը շատ պարզ է՝ մենք ասում ենք նույն բանաձեւը, ինչ դրել ենք քաղաքական հեղափոխության հիմքում, նույնը դնում ենք տնտեսական հեղափոխության հիմքում՝ քաջալերել անհատական ջանքը, մարդուն օգնել, որ իր ուժերին հավատա, քաջալերել մեր ժողովրդի տաղանդը»,- ասաց Փաշինյանը՝ պատմելով գյուղատնտեսության ոլորտում արված եւ արվող փոփոխությունների մասին, գյուղատնտեսներին առաջարկվող ցածր տոկոսներով վարկերի մասին։

«Հայաստանում այսօր չի կարող որեւէ մեկն ասել, որ ուզում է գործ անել, իրեն թույլ չեն տալիս։ Բացառվում է այդպիսի բան։ Ես չեմ բացառում, որ այդպիսի դեպքեր կլինեն, բայց դրանք մեզնից թաքուն դեպքերն են, երբ որ բռնեցինք այդպես վարվողներին, նրանց հետ գիտեք, թե ինչ կլինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով քննադատություններին, թե կառավարությունը տնտեսական ոլորտում հաջողություններ չունի, վարչապետն ասաց, որ աշխարհի պատմության մեջ չենք տեսնի 2-րդ դեպք, երբ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, եւ դրան չի հաջորդել տնտեսական փլուզում․

«Մենք հիմա տնտեսական աճի ցուցանիշի մեջ ենք, Հայաստանում 10 ամսում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով։ Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է։ Մենք վստահ չենք կարող ասել, թե այդ աշխատատեղերից որ մասն է նոր ստեղծվել, եւ որ մասը ստվերից դուրս եկել, բայց եթե նույնիսկ ամբողջը ստվերից է դուրս եկել, դա աննախադեպ հաջողություն է։ Այսօր Հայաստանում ռեալ տնտեսական գործընթացներ են գնում։ Առաջին եռամսյակի տվյալներով՝ ՀՀ բյուջեի եկամտային մասը 11 մլրդ դրամով գերակատարվել է։ ՀՀ պետբյուջեի եկամտային մասը այս տարի առնվազն 40 մլրդ դրամով գերակատարվելու է»,-ասաց վարչապետը։

Ի դեպ՝ Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման համար նախատեսված դահլիճը շատ փոքր էր։ Համայնքի բնակիչներից հարյուրից ավելի մարդ շենքի դիմաց էր սպասում վարչապետին, որը դուրս եկավ դահլիճից, որպեսզի նաեւ նրանց հնարավորություն տա իրեն հարցեր ուղղելու։ Սենյակից դուրս գալիս վարչապետը կատակեց, որ պետք է «ռուպրը» իր հետ բերեր։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4