August 13, 2020

Տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն հաստատելը մեր կարևորագույն խնդիրն է

Տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն հաստատելը մեր կարևորագույն խնդիրն է։ Բայց որպեսզի այդ խնդիրը լուծվի, դրա հիմքում պետք է դնենք ճշգրիտ բանաձևեր։  Այս մասին այսօր ապրիլի 7–ին, ԵԿՄ արտահերթ համագումարում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը։

«Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելը չի կարող ԼՂՀ հակամարտության կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել, այդ պարտականությունը և պատասխանատվությունը հավասարապես կիսում են հակամարտության բոլոր երեք կողմերը։  Դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ալիևի հետ մարտի 19–ին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Իսկ խաղաղության մեր բանաձևը ես բարձրաձայնել եմ դեռևս մարտի 12–ին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։ Թույլ տվեք արձանագրել, որ Վիեննայի քննարկումներում այս բանաձևը եղել է քննարկման հիմնական առանցքը։ Այս կապակցությամբ կան որոշ թյուրիմացութուններ, որոնք հարկ եմ համարում ճշգրտել։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4