January 19, 2021

Փարիզում «դեղին բաճկոնավորների» հերթական բողոքի ակցիան է անցկացվում, միացել են նաև ֆրանսիական մյուս քաղաքները

ԵՐԵՎԱՆ, 6  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Փարիզում անցկացվում է «դեղին բաճկոնավորների» հերթական բողոքի ակցիաները: Այն արդեն թվով 21-րդն է: Մասնակիցներն անցնելու են մայրաքաղաքի մի քանի թաղամասերով, վերջնական կետը լինելու է «Դեֆանս» բիզնես թաղամասը: «Արմենպրես»ի հաղորդմամբ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նրանք շարունակում են պահանջել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը:

Ինչպես նախորդ շաբաթներին ոստիկանությունն արգելել է բողոքի ակցիաներ անցկացնել Ելիսեյան պալատի, ինչպես նաև խորհրդարանի հարակից հատվածում:

«Դեղին բաճկոնավորների» ակցիա նախատեսված է նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում, մասնավորապես Ռուանում, թեպետ տեղի ոստիկանությունը թույլ չի տվել: Ակցիաներ նախատեսված են նաև Կանում:

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» խոշոր ակցիան սկսվել է 2018 թվականի նոյեմբերի 17-ին՝ պահանջով չբարձրացնել վառելիքի և բենզինի գները: Ֆրանսիայի իշխանությունների վարած սոցիալական քաղաքականությունից դժգոհ քաղաքացիները շարունակում են իրենց ակցիաները, չնայած ղեկավարությունը տեղեկացրել է, որ քայլեր է ձեռնարկում իրավիճակը մեղմելու համար:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4