September 18, 2020

Հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում․ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների վերաբերյա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ  Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքների վերաբերյալ։

Հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին պարզաբանել իրենց դիրքորոշումները: Նրանք խնդրի էության և բանակցային գործընթացի վերաբերյալ առանցքային մի շարք կետերի շուրջ մտքեր փոխանակեցին։

Երկուստեք շեշտվեց խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծման կարևորությունը և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ և շոշափելի քայլերի ձեռնարկումը՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Անդրադառնալով Դուշանբեում տեղի ունեցած քննարկմանը՝  առաջնորդները վերահաստատեցին հրադադարի ամրապնդման և ուղիղ հաղորդակցության մեխանիզմի բարելավմանն ուղղված քայլերը: Նրանք նաև պայմանավորվեցին միջոցառումներ ձեռնարկել մարդասիրական ոլորտում:

Վարչապետը և նախագահը իրենց նախարարներին հանձնարարեցին մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հետ: Նրանք նաև համաձայնեցին շարունակել իրենց ուղղակի երկխոսությունը:

shantnews.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4