November 13, 2019

Գյումրեցի հայ վետերանի պատվին Սիմֆերոպոլում դպրոց է անվանակոչվել

Սիմֆերոպոլի քաղաքային խորհրդի պատգամավորները հերթական նստաշրջանի ընթացքում որոշում են ընդունել, համաձայն որի` Խորհրդային միության հերոս, Հայրենական մեծ պատերազմի վետերան Աշոտ Ամատունու անունով է անվանակոչվել թիվ 30 քաղաքային դպրոցը:

«Սիմֆերոպոլի՝ նացիստական զավթիչներից ազատագրման 75-ամյակի նախօրեին ԽՍՀՄ հերոս Ամատունու անունով թիվ 30 դպրոցի անվանակոչության մասին որոշումը շատ կարևոր է մատաղ սերնդի համար»,- Ղրիմի լրատվական գործակալությունը մեջբերել է Սիմֆերոպոլի կրթության բաժնի ղեկավար Տատյանա Սուխինայի խոսքերը:

Աշոտ Ամատունին ծնվել է 1923թվականին՝ Հայաստանի Լենինական (Գյումրի) քաղաքում: Համաշխարհային մեծ մասնակցել է 1941թ. հուլիսի 16-ից: Մարտնչել է Ուկրաինայում որպես գնդացրորդ: Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, 1943թ. հունվարի 22-ին ծանր վիրավորվել է: Ապաքինվելուց հետո տանկային դասակի հրամանատար Ամատունին 1944թ. մասնակցել է Կռիվոյ Ռոգ, Վոզնեսենսկ, Օդեսա, Տիրասպոլ, Նիկոլաև, Մարիուպոլ, Մազովեցա, Դեմգլինա, Լյուբեն, Վարշավա, Պոզնան քաղաքների ազատագրմանը: Լեհական Սոխաչև, Լյուբեն և Ինովրացլավ քաղաքների ազատագրման ժամանակ հրամանատարության հատուկ առաջադրանքների հաջող կատարման ու ցուցաբերած արիության և հերոսության համար 1-ին տանկային դասակի հրամանատար, լեյտենանտ Ամատունուն 1945թ. շնորհվել է Խորհրդային միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Աչքի է ընկել Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի համար մղվող մարտերում, պարգևատրվել է Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանով: Ապրում է Սիմֆերոպոլում: Ղրիմի Պատերազմի վետերանների կոմիտեի նախագահն է:

shantnews.am/

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4