November 12, 2019

Պետբյուջե հավաքագրած առնվազն 40 մլրդ դրամ հավելյալ գումարը ստվերի դեմ կառավարության եւ ՊԵԿ-ի քաղաքականության արդյունքն է

Պետական բյուջե հավաքագրած առնվազն 40 մլրդ դրամ հավելյալ գումարը առաջին հերթին ստվերի դեմ կառավարության եւ Պետական եկամուտների կոմիտեի քաղաքականության արդյունքն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Քանի որ կանխատեսում եմ, որ կհնչեն մտահոգություններ, թե ինչքանով է սա նեգատիվ ազդեցություն ունենալու մեր տնտեսության վրա, ուզում եմ ասել, որ այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, այլ կիրառվում է վերլուծական, բանակցային, եւ երկխոսության մեթոդը»,-ընդգծեց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ հաջորդ կարեւոր գործոնը, որը թույլ է տալիս պետական եկամուտների նման լրջագույն գերակատարում ունենալ, քաղաքացիների եւ կառավարության համագործակցությունն է․

«ՀՀ քաղաքացիներն իսկապես լայնորեն արձագանքում են կառավարության այն կոչերին, որ իրենք նույնպես անելիք ունեն ստվերային տնտեսության դեմ պայքարում»,-ասաց Փաշինյանը՝ եւս մեկ անգամ անդրադառնալով իր կողմից բազմիցս հնչեցրած այն հորդորին, որ քաղաքացին անպայման պետք է պահանջի ՀԴՄ կտրոն․

«2018 թ. մայիսից մինչեւ այսօր երկրում 65 մլն հատ ՀԴՄ ավել է տպվել, քան նախորդ ժամանակաշրջանում։ Ահա, 65 մլն հատ ավել խփված ՀԴՄ-ի արդյունքում մենք բարձրացնում ենք ոչ միայն մեր ուսուցիչների, այլեւ զինծառայողների աշխատավարձը, ընդ որոշում մենք չենք համարում, որ ինչ-որ դարակազմիկ կամ հեղափոխական բան ենք անում, բայց համարում ենք, որ դրանով սկսում ենք դարակազմիկ եւ հեղափոխական նշանակություն ունեցող գործընթաց։ Ես վստահորեն պնդում եմ, որ տնտեսության մեջ մենք ունենալու ենք եւ արդեն իսկ ունենք լրջագույն հաջողություններ»,-ասաց վարչապետը:

armtimes.com

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/378740552980201/


Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը. հարցուպատասխան (մաս 2)

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, March 27, 2019

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4