May 24, 2019

Կազմակերպիչների կողմից ոչ հաճելի և ոչ ընդունելի միջամտությունները պրովոկացիա էին ՀՀ-Իրան հարաբերությունների դեմ

Հարցազրույց «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցից հետո Դուք հանդես եկաք վարչապետին ուղղված բաց նամակով, եւ ապա լրացուցիչ բացատրությամբ։ Ի՞նչն էր այդ երկու հրապարակումների հիմնական պատճառը։

-ՀՀ վարչապետ Փաշինյանի և ընկերակցող պատվիրակության այցը թե՛ Իրանի պետական և թե՛ քաղաքական վերլուծաբանների կողմից գնահատվեց, որպես աննախնթաց հաջող այց։ Ստվերում ՀՀ վարչապետի համայնքային հանդիպումների ընթացքում կազմակերպիչների կողմից տեղի ունեցած ոչ հաճելի և ոչ ընդունելի միջամտությունները, որոնք ոտնձգություն էին ոչ միայն ՀՀ պետականության դեմ ուղղված, այլ նաև պրովոկացիա ՀՀ-Իրան հարաբերությունների դեմ, ինչը չարաշահվեց հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ ոչ բարյացակամորեն տրամադրված շրջանակների կողմից։ Այդ մասին արդեն ապացույցներով, հանգամանորեն, խոսել եմ նշված երկու հրապարակումներում։

-Թեհրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, Lragir.am-ի հետ զրույցում, ասել էր, որ «համայնքի միակ «Ալիք» օրաթերթում իր անունից հրապարակել է բաց հրավեր՝ ուղղված ողջ համայնքին, «ժողովրդական հանդիպում» ձևակերպումով» եւ «այս իմաստով ՀՀ դեսպանությունը որեւէ խտրական վերաբերմունք չի ցուցաբերել»։ Ի՞նչ կասեք այդ մասին։

-«Ալիք»-ը ՀՅԴ-ի օրգանն է և ՀՀ դեսպանության հայտարարության միայն այդ թերթում հրապարակելը ինքնին ոչ այլ բան է քան խտրական վերաբերում։ Նման վերաբերումը կառուցողական չէ և չի նպաստում ՀՀ-Սփյուռք հարաբերություններին։ Իրանահայության երևի մեկ տոկոսն էլ չի ընթերցում ՀՅԴ-ի օրգանը: Իսկ պարոն դեսպանի նշած հայտարարությունը վերաբերվում է միայն Վարչապետի հետ ժողովրդական բաց հանդիպման և ոչ թե Վարչապետի հետ կառույցների ներկայացուցիչների հանդիպմանը, թեև երկու հանդիպումների կազմակերպումն էլ հանձնվել է նույն կողմին։

Հավելեմ, որ նույնիսկ բաց հանդիպմանը պաշտոնական անձերից բացի, առաջին շարքերում նստածները հիմնականում ՀՅԴ «յուրայիններ» էին, որոնց վզներից կախված էր հատուկ այցետոմսեր, ովքեր «Արարատ» մարզավանի տարածք էին մուտք գործել իրենց սեփական ինքնաշարժերով, մինչ բազամաթիվ անդամ ունեցող միությանը կամ համայնքում տասնամյակներ աշխատանքի ավանդ ունեցող ոչ դաշնակցական կառույցին տրամադրել էին միայն մեկ հրավեր, իսկ համայնքի 99% ոչ դաշնակցական հայերի միակ ամբիոնը հանդիսացող, համայնքի միակ շաբաթաթերթ՝ «Արաքս»-ին և դեռ մի քանի այլ միությունների ոչ մի հրավեր։

 -Իրանում ՀՀ դեսպանը մեր հետ զրույցում նշեց նաեւ, որ Վարչապետի այցելության օրերում «ՀՀ դեսպանության համար եղել են աշխատանքային խիստլարված ժամանակահատված», եւ «հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության եւ թեմական աշխատանքային հանձնախմբի կողմից», ի՞նչ կասեքայդ մասին։

 -Համայնքային հանդիպումների կազմակերպական գործում, բնական է, որ ՀՀ դեսպանությունը օժանդակություն խնդրի համայնքային ուժերից և մենք դա համարում ենք բնական և օրինաչափ, արտառոցը սակայն այն է, որ կազմակերպական գործը ամբողջովին հանձնվեց ՀՅԴ-ին, որի ներկայացուցիչը, ընդամենը մեկ ամիս առաջ, հայտարարեց, որ տապալելու է ավելի քան երկու տասնամյակ ընտրակեղծիքներից հետո համաժողովրդային շարժման հաղթանակի և արդար ընտրությունների արդյուքում ձևավորված Հայաստանի օրինական իշխանություններին։ Պարոն Արտաշես Թումանյանը փորձառու դիվանագետ է, և նրա կողմից նման քաղաքական ուժի Վարչապետի այցի հայ համայնքի հետ հանդիպման կազմակերպման ողջ գործընթացի հանձնելը իր բազմազբաղության վերագրելը այնքան էլ համոզիչ չէ։ Մենք, սակայն, գոհ ենք պարոն Թումանյանի այն հստակեցումից, որ այցի ընթացքում տեղի ունեցած պրովոկացիոն պաստառների և տեղիունեցած բոլոր խտրականություններին հիմնականում մաս չի կազմել ՀՀ դեսպանությունը։

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4