November 21, 2019

Ցավակցություն Իրանի «Արձանագործության մոր» մահվան կապակցությամբ

Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, ինչպես նաեւ Իրանի արձանագործների ասոցիացիան, առանձին ուղերձներով ցավակցություններ են հայտնել Իրանի «արձանագործության մայր» Լիլիթ Տերյանի մահվան կապակցությամբ:

Լիլիթ Տրեյրանը մահացել է հինգշաբթի օրը՝ 88 տարեկան հասակում:

Հայ արվեստագետ Լիլիթ Տերյանը ծնվել է Թեհրանում, ով իր գեղարվեստական կարիերայի ընթացքում ստեղծել է  պատկառելի ստեղծագործությունները, ներառյալ Մեսրոպ Մաշտոցի արձանը, որը տեղադրված է Թեհրանի Սրբոց Թարգմանչաց Եկեղեցում:

Իրանահայ նկարչի եւ համալսարանի դասախոսի ստեղծագործությունները ցուցադրվել  են բազմաթիվ ցուցահանդեսներում, որոնք լայն արձագանք են ստացելարվեստագետների շրջանակներում:

Լիլիթ Տարյանը պատկանում էր իրանցի արձանագործների առաջին սերնդին, ովքեր արվեստը սովորել էին ֆրանսիայի Բոզարի դպրոցում: Նա մոտ 60 տարի առաջ, վերադառնալով Իրան, սկսեց դասավանդել Թեհրանի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում:

parstodey.com

Լիլիթ Տերյանը (ծնվել է 1930 թ. դեկտեմբերի 31-ին, Թեհրան, Իրան – մահացել է 2019 թ. մարտի 7-ին), Լիլիթը իրանահայ առաջին քանդակագործն է, ով Իրանում քանդակագործության հիմքը դրեց: Իրանում նրան կոչում են. «Իրանի քանդակագործության ՄԱՅՐ»: Լիլիթ Տերյանը ծնվել է 1930 թվականին Թավրիզում: Դպրոցն ավարտելուց հետո Թեհրանի համալսարանում մեկ տարի գեղանկարչություն է սովորել, այնուհետև մեկնել է Ֆրանսիա, սովորել Փարիզի Բոզար գեղարվեստի բարձրագույն դպրոցում: Թեհրան վերադառնալով` 1960-1980 թվականներին դասախոսել է Թեհրանի համալսարանի դեկորատիվ արվեստի բաժնում, 1994-2000 թվականներին` Իսլամական Ազատ համալսարանի քանդակագործության և նախագծման բաժնում:

Լիլիթ Տերյանի կերտած Եփրեմ խանի կիսանդրին տեղադրված է Սուրբ Մարիամ եկեղեցու բակում:
աղբյուրը՝ wikipedia.org-ի

Լիլիթ Տերյանը Ալենուշ Տերյանի քույրն էր: 
Ալենուշ Տերյան` Իրանի առաջին կին աստղագետ, առաջին արևային աստղադիտարանի հիմնադիրն էր:

Ալենուշ Տերյանը առավել հայտնի է «Իրանի աստղագիտության մայր», «Իրանի արևային մայր» անուններով, ծնվել է 1920 թ. նոյեմբերի 9-ին Թեհրանում: Ալենուշի մայրը ֆրանսերենի ուսուցչուհի էր, իսկ հայրը, ով Նոր Ջուղայի հայերից էր, գրող էր, ինչպես նաև զբաղվում էր թարգմանչական գործունեությամբ:

Տերյանը մեծացել է երկրի հայկական հին համայնքում և ուսանել է Թեհրանի համալսարանի Գիտության ֆակուլտետում: 1964 թ. Ալենուշն արժանանում է պրոֆեսորի կոչման՝ դառնալով Իրանի առաջին կին պրոֆեսորը, ով աստղաֆիզիկա էր դասավանդում: 1966թ. ընտրվում է Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, իսկ երեք տարի հետո նշանակվում Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ և աշխատանքի անցնում արևային ֆիզիկայի աստղադիտարանում, որի հիմնադրման գործում իր ուրույն դերն է ունեցել: Ալենուշ Տերյանի կարիերան սկսում է այն ժամանակ, երբ վերջինս, 1947 թվականին ավարտելով համալսարանը, աշխատանքի է անցնում նույն ֆակուլտետի ֆիզիկայի լաբորատորիայում, իսկ մեկ տարի հետո նշանակվում լաբորատորիայի գործառությունների պետ։

Լաբորատորիայում աշխատելու տարիներին նա ուսումը Ֆրանսիայում շարունակելու հրավեր է ստանում, սակայն դասախոսը մերժում է նրա կրթաթոշակի հայտը՝ կին լինելու պատճառով: Այնուամենայնիվ, Ալենուշը հավատարիմ մնալով իր երազանքին` հոր ֆինանսական օգնությամբ մեկնում է Փարիզ և ուսումը շարունակում Սորբոնի համալսարանի Մթնոլորտային ֆիզիկայի ֆակուլտետում: Չնայած Եվրոպայում աշխատելու բազմաթիվ առաջարկներին` Իրանի հանդեպ տածած սիրուց ելնելով որոշում է վերադառնալ և ծառայել հայրենի Թեհրանին:

Ալենուշ Տերյանն իր ողջ կյանքը նվիրել է գիտությանը և այդպես էլ ընտանիք չի կազմել: Նա ուշադրությունը կենտրոնացրել է գերազանցապես հետազոտությունների վրա. հայտնի է եղել որպես հոգատար ուսուցիչ և մեծ սեր է վայելել իր ուսանողների շրջանում։

Տերյանն Իրանի հեռուստատեսությամբ հեռարձակվող «Իմաստուններ» ծրագրի կողմից ճանաչվել է գիտության ոլորտի մնայուն դեմք։ Ավելին, 2003 թվականին նրա կյանքի մասին «Դեպի արև» վերնագրով վավերագրական ֆիլմ է նկարվել Իրանի հեռուստատեսության պատվերով: Իսկ 2006 թվականին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից գնահատագրի ու շքանշանի է արժանացել։

1979 թվականին Ալենուշ Տերյանը թողել է դասախոսական աշխատանքը: Իր բնակարանը կտակելով Ջուղայի հայերին և հայ ուսանողներին` նա կյանքի վերջին տարիներն անցկացրել է Թեհրանի Թոհիդ ծերանոցում։ Այստեղ նա արդեն մահճակալին գամված արժանացել է «Վիկտոր Համբարձումյանի» անվան միջազգային մրցանակի:

Հայ գիտնականը մահացել է 2011 թվականին` 90 տարեկան հասակում: Մինչ օրս ամեն տարի նրա հիշատակի առթիվ միջոցառումներ են անցկացվում Իրանի բազմաթիվ պետական համալսարաններում:

Ալենուշ Տերյանն իր ողջ կյանքի ընթացքում ոչ միայն զգալի գիտական հայտնագործություններ է կատարել, այլև իր ներդրումն է ունեցել իրանական աստղաֆիզիկոսների մի քանի սերունդների կրթման գործում: 
Աղբյուրը՝ armedia.am-ի

Ալենուշ Տերյանը մահացել է 2011 թ. մարտի 4-ին: Հետաքրքիր է, երկու քուրերն էլ մահացել են մարտի սկզբի:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4