December 2, 2020

Այսօր Կանանց տոնն է

Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհավորական խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արտասանելով Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծությունը:

«Իմ հոգու բոլոր մանուշակները, շուշաններն ու կակաչները ձեզ՝ սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր: Շնորհավոր մարտի 8», – Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ – «Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց՝ մարտի 8-ի տոնական առիթով: Գարնան այս բերկրաշատ տոնին բոլորիս սրտերը համակվում են ուրախությամբ և ջերմ զգացումներով՝ դեպի մեր մայրերն և քույրերը: Անգնահատելի է ձեր դերն ու ավանդը, սիրելինե՜ր, ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում, և անփոխարինելի ձեր առաքելությունը՝ ընտանեկան հարկից ներս ու սերունդների դաստիարակության գործում»:

«Մեծարումի, գնահատանքի այս տոնական օրը Հայրապետիս մաղթանքն է, որ Ամենախնամ Տերը Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի ձեզ և զորակից լինի ձեր առաքինի գործերին, որպեսզի բարի ընթացքով շարունակեք լուսավորել մեր ժողովրդի կյանքը, ուրախություն պարգևեք ձեր ընտանիքներին՝ ջերմությամբ, հոգատարությամբ և սիրո կատարյալ նվիրումով», – Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է Վեհափառի ուղերձում:

azatutyun.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4