July 14, 2020

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել քաղաքական և կուսակցական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սուրեն Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հիշեցնենք, որ Մոսկվայում 79 տարեկանում մահացել է խորհրդային և հայ քաղաքական-կուսակցական գործիչ, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը:

Նա սկզբունքային մարդ էր. Երևանում հրաժեշտ են տվել Կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին

Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր տեղի է ունեցել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի հոգեհանգիստը: Նա մահացել էր մարտի 2-ին, 80 տարեկանում, Ռուսաստանի Դաշնությունում: Նա առաջին քարտուղարն է եղել երկրի համար ծանր տարիներին՝ 1988-1990թթ․-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Կարեն Դեմիրճյանին: Ժամանակակիցները Սուրեն Հարությունյանին հիշում են իր առաջադիմական գաղափարներով: Վլադիմիր Աղայանը, որ նրա հետ երկար տարիներ աշխատել է որպես Երևանի կենտկոմի քարտուղար, հիշում է.

«Նա սկզբունքային մարդ էր, հատկապես Ղարաբաղյան շարժման ժամանակ, սկզբում հարցերն այլ ձև էին գնում, բայց ինքը շատ համարձակ ելույթ ունեցավ Սովետական միության կոմկուսի պլենումում, պայքարեց, փորձեց ամեն ինչ անել ի օգուտ Հայաստանի, բայց ավաղ, Գորբաչովը չփորձեց օգնել»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4