March 23, 2019

ԵՄ-ն տեսնում է՝ Հայաստանն Արևելյան Եվրոպայի ամենակայուն պետությունն է. Փաշինյանի բրյուսելյան այցը մեկ քայլ առաջ էր

Հայաստանի վարչապետն ավարտել է իր երկրորդ այցը Բրյուսել, որը գործնականում առաջինն էր հատկապես ՀՀ-ԵՄ հարաբերության պրիզմայում, որովհետև 2018թ. ամռանը կատարած առաջին այցը ՆԱՏՕ- ի վեհաժողովի առիթով էր: Փաշինյանի այցի ընթացքում հնչեցին քաղաքական կարևոր հայտարարություններ. Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերը հայտարարեց, որ Հայաստանի հետ դաշնակիցներ են և պատրաստ են օգնել այնքան, որքան կցանկանա Երևանը, միաժամանակ որևէ կոնկրետ նախաձեռնության առնչությամբ պայմանավորվածություն կարծես թե չկա, թեև այստեղ էլ պետք է դիտարկել Եվրոպայի համար առանձնահատուկ հանգամանքը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, խոսելով վարչապետի բրյուսելյան այցի արդյունքներից, նշեց. «Վերջին 10-15 տարիներին շատ կարևորվել են պետության ղեկավարների այցելությունները Եվրոպա: Մենք ԵՄ-ի, Եվրահանձնաժողովի հետ ունենք ընդգրկուն, խորացված հարաբերություններ: Շարունակվելու են այցելությունները Բրյուսել: Համագործակցությունը, որի հիմքերը դրվել են տարիներ առաջ, ունի պատմություն և պայմանավորվածություններ… Փաշինյանի բրյուսելյան այցը մի նշանակալի քայլ առաջ էր: Ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակական են լինելու… Գործընթացը նոր սկիզբ է ունենալու»:

Վլադիմիր Կարապետյանի խոսքով՝ ԵՄ-ն տեսնում է, որ Հայաստանն Արևելյան Եվրոպայի ամենակայուն պետությունն է:

Կարապետյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետի՝ Թեհրանում հնչեցրած տարածաշրջանային նշանակության հայտարարությունները հասցեագրված էին Բրյուսելին, նշեց. «Կարծում եմ՝ ոչ, առաջին հերթին հասցեագրված էր այն ժողովրդին, որի նեկայացուցչի հրավերով Փաշինյանը Թեհրանում էր, ապա Սպահանում, շատ կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, շատ բարձր, էմոցիոնալ մակարդակի շփումներ էին, ինչն ինձ համար նորություն էր»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4