January 19, 2021

Մահացել է Հայաստանի Կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը

Գարնան առաջին օրը մահացել է Հայաստանի Կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը։ Նա տեղեկատվական-վերլուծական միջազգային հայկական «Նոյյան տապան» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ էր։

Հիշեցնենք, որ Հայաստանի համար ծանր տարիներին Սուրեն Հարությունյանը դարձավ երկրի Կոմունիստական կուսակցության ԿԿ քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Կարեն Դեմիրճյանին։

Ս․ Հարությունյանն ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի եւ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 7-րդ եւ 11-րդ գումարման պատգամավոր։ 1990թ․, դիվանագիտական աշխատանքի անցնելու հետ կապված, Հարությունյանի պատգամավորական իրավասությունները վաղաժամ դադարեցվել են։ 1991-1999թթ․ նա աշխատել է ՌԴ ԱԳՆ-ում։ 1999-20003թթ․ Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Բելառուսում եւ Հայաստանի ներկայացուցիչը ԱՊՀ գործադիր մարմնում։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4