May 24, 2019

Արգենտինայում 106 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված Լուսին Բերեդջիկլյան-Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Արգենտինայում փետրվարի 21-ին 106 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված Լուսին Բերեդջիկլյան-Խաչատրյանը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է horizonweekly.ca-ն՝ հղում կատարելով Agencia Prensa Armenia-ին: Լուսին Բերեդջիկլյանը ծնվել է 1913 թվականի հունվարի 7-ին Այնթապում:

«Լավ կլիներ ոչինչ չհիշեի: Երբ ես հիշում եմ, ապա չեմ կարողանում քնել»,-2015 թվականին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը,  լրատվամիջոցներից  մեկին տված հարցազրույցում նշել էր Լուսին Բերեդջիկլյանը՝ խոսելով 1915 թվականի դաժան իրադարձությունների մասին:

Լուսինը պատմել է, որ իր հայրը՝ Աբրահամը, ոսկերիչ էր: Նա իր ավագ որդիներին ուղարկում է Հալեպ, երբ Առաջին աշխարհամարտը նոր է սկսում: Հայրը հիվանդ է լինում, և որոշ ժամանակ անց՝ մնացած ամբողջ ընտանիքով որոշում են տեղափոխվել: Սիրիայի ճանապարհին ընտանիքը կեղեքվում ու թալանվում է, այդուհանդերձ՝  որոշները կարողանում են  փրկվել և հասնել Հալեպ: Լուսինի մայրը այդ ժամանակ հղի է լինում և ճանապարհի կեսին մահանում է, իսկ Աբրահամը վախճանվում է Դամասկոսում: Դրանից հետո Լուսինի եղբայրները մեկնում են Արգենտինա, սակայն Լուսինն իր քրոջ հետ Սիրիայում է մնում մինչև 1929 թվականը, ինչից հետո ևս տեղափոխվում են Հարավային Ամերիկա։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4