July 19, 2019

Թուքումուր ուտելով՝ անելու ենք տնտեսական հեղափոխությունը․ վարչապետի ելույթը՝ ՔՊ-ի համաժողովում

«Իմ ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ (աշխատանքային) համաժողովի բացմանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը՝ տեղադրելով ելույթի տեսագրությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որպեսզի ձեւակերպի, թե ինչ է անելու ապագայում, նախ կարեւոր է, որ արձանագրի, թե ինչ է արել մինչեւ այսօր»։ Այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի հիմնադրման հանգամանքներն ու գաղափարախոսությունը։

Նրա խոսքով՝  մինչեւ ՔՊ-ի ստեղծումը բոլոր քաղաքական պրոցեսները կառուցվում էին մի լիդերի շուրջ, ժողովուրդն էլ սպասում էր նրա իմաստուն որոշումներին։ Բայց քանի որ ընդդիմադիր շարժումները ձախողվում էին, ուրեմն, ըստ Փաշինյանի, ինչ-որ բան այնպես չէր արվում։ Եվ իրենք հանդես եկան նոր գաղափարախոսությամբ՝ հռչակելով, որ «ոչ թե լիդերն է փոփոխությունների առանցքային դերակատարը, այլ ամեն անհատ, ամեն քաղաքացի»։

Վարչապետըը հիշեց քննադատական արձագանքները, իրենց ծախվածության վերաբերյալ ներկայացվող ապացույցները։ Առաջին մեղադրանքն այն էր, որ «ահա, ծանոթացեք՝ իշխանական հերթական պրոյեկտին, քանի որ պատասխանատվությունը իշխանությունից վերցնում եմ եւ դնում քաղաքացու վրա»։

«Ես հիշում եմ 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների արդյունքում մեր ունեցած խոսակցությունը հանրության հետ ՝ Հրազդանում, Վանաձորում եւ Գյումրիում, երբ մենք հանրությանը ուղիղ ասացինք՝ ժողովուրդ դուք եք քվեարկել էս իշխանություններին, դուք մեզ ասում եք՝ հեղափոխություն արեք, ու գնում եք քվեարկում իշխանության օգտին։ Մենք մարդկանց ասում էինք, եկեք իրար չխաբենք, ձեր կամքը ցույց տվեք, որ ուզում եք լինի փոփոխություն, եւ մենք կլինենենք այդ երաշխավորը, որ փոփոխությունը տեղի ունենա»,- ասաց նա։

Ծախվածության երկրոդ ապացույցը «Արյունով եկածը արյունով կգնա» թեզն էր, որով իրենք  բացառում էին բռնությունը՝ որպես ներքաղաքական հարցերի լուծման գործիք․ «Ասում էին՝ սրանք ինչ են ասում, ասում են՝ ժողովուրդ ջան բռնությունից խուսափեք։ Հետեւաբար սրանք ծառայում են իշխանությանը, պատասխանատվությունից մաքրում են, դնում են քաղաքացու վրա,եւ քաղաքացուն կոչ են անում, որ չգնա, տա պայթեցնի, սպանի, կրակի։ Հետեւաբար 2 խնդիր կար, երկուսով էլ իշխանությանը մաքրում են, հետեաբար սա իշխանական պրոյեկտ է»,- իրենց քննադատներին մեջբերելով՝ ասաց Փաշինայնը։

Նա հիշեց նաեւ կուսակցության ներսում ծագած կասկածների, կուսակիցների մեղադրանքների մասին:

Փաշինյանը անդրադարձավ նաեւ իրենց հետագա քայլերին․ «Մենք տանը նստած աղքատ եւ հուսահատ քաղաքացուն պետք է օգնենք հաղթահարելու հուսահատությունը։ Բայց մենք պետք է հասկանանք, որ էդ քաղաքացուն օգնելու ամենակարեւոր գործիքը օգնելն է հավատալու ինքն իրեն եւ իր անելիքին, եւ ոչ թե հավատա, որ հեսա կգան սուպերմեն քաղաքական գործիչներ եւ իր միջավայրում ամեն ինչ կփոխեն, այլ կգան քաղաքական գործիչներ եւ իշխանություն, որը կլիցքավորի իրեն ուժով, վստահությամբ եւ հավատով, եւ որ ինքը ընդամենը 3-րդ 4-րդ սորտի մարդ չէ, որից ոչ մի բան կախված չէ»։

Նա հայտարարեց, որ պետք է վստահություն ներշնչեն քաղաքացուն, որպեսզի նա ինքնուրույն գնա այդ փոփոխություններին

Վարչապետը հայտնեց, որ ամեն գնով արվելու է տնտեսական հեղափոխությունը՝ անգամ «թուքումուր» ուտելով:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4