March 23, 2019

Ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, բարոյապես ոչնչացվի եւ ուղարկվի բանտ. Վարչապետ

Այսպիսի դրամաշնորհներ ստացել ենք եւ էլի ենք ստանալու: Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական միության միջև «ԵՄ-ն Հայաստանի համար. Տարածքային զարգացում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

«Երբ գումարում ենք այս դրամաշնորհնեը, աստղաբաշխական թվեր ենք ստանում, եթե այս գումարների էֆեկտիվ ծախսումը ապահովենք, չի կարող դա արդյունք չտալ, չի կարող Հայաստանի քաղաքացին իր վրա կոնկրետ փոփոխություն չզգալ: Հետեւաբար, խնդիրը շատ պարզ է. պետք է հարյուր տոկոսանոց երաշխքիներ ստեղծենք, որ ծախսվում բոլոր գումարները՝ պետական միջոցները, վարկային դրամաշնորհային միջոցները ծախսվեն նպատակային: Եթե մարդու կյանքում բան չի փոխվում, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը ինչ-որ մի բան գողանում է, ուրիշ տարբերակ չկա», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա կառավարության ներկայացուցիչներին հորդորեց վայրկյան անգամ զգոնությունը չթուլացնել կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի նկատմամբ:

«Այսօր էլ Հայաստանում վերցնում են կաշառք, երբ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ուղիղ ապացույցն է: Բայց եթե կա այդ երևույթը, դա նշանակում է, որ մենք ոչ թե ամիսը մեկ, երկու այդ հարցով ձերբակալություն ունենանք այլ՝ տասը, քսան եւ ավել: Ինձ չի հետարքրքում դա գործող նախկին պաշտոնյա է, որ կուսակցության ներկայացուցիչ է, իմ ընտանիքի անդամ է, հարևանի ընտանիքի անդամ է: ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ», -ասաց նա, նշելով, որ այս հարցին ուշադիր վերաբերվեն։

news.am

Օֆշորի օֆշորի օֆշոր ստեղծած վերջին անձին բացահայտելու ենք չէ՞. Փաշինյանը՝ Ավինյանին

Նախկին արժեքներին վերադառնալու փորձերը կկասեցվեն՝ պատերին տալով ու ասֆալտին պառկեցնելով. Փաշինյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4