July 18, 2019

փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գիրք նվիրելու օրվա առթիվ այցելել է գրախանութ:

Վարչապետին գրախանութում հայտնեցին, որ հայ ժամանակակից գրողների գրքերից շատերը սպառվել են, ինչը Փաշինյանը ուրախալի որակեց:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանը ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

Նիկոլ Փաշինյանը գրքերի գնումներից հետո դրանք մակագրեց և ապա դուրս գալով փողոց՝ գրքերը նվիրեց պատահական անցորդների: Նա հետաքրքրվում էր, թե տեղյա՞կ են, որ այսօր Գիրք նվիրելու օրն է, և ապա նվիրում մարդկանց՝ հույս հայտնելով, որ անպայման կկարդան:

Իսկ մինչ այդ գրախանութում նա «Գիտելիքների հանրագիտարան» գիրքը նվեր ստացավ:

tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4