May 24, 2019

ԱԹԵՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄ ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

Աթենքում, Հույն գրողների միությայն սրահում, հունվարի 15-ին, Հույն գրողների միությունը եւ Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնը, «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի համագործակցությամբ կազմակերպեցին ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ, որը նվիրված էր հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍԻ մահվան 100-րդ տարելիցին։

Հանդիսության ընթացքում տեղի ունեցավ նաև Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից Յորղոս Սուրիսին նվիրված՝ «Ο Ρωμηός του Γεωργίου Σουρή και το Αρμενικό Ζήτημα» («Յորղոս Սուրիսի Ռոմեոս թերթը և Հայկական հարցը») գրքի շնորահանդեսը։

Ողջույնի խոսք ասաց Հույն գրուղների միության նախկին նախագահ` Պավլոս Նաթանաիլը, բանախոսեցին Հունաստանի Ազգայի Ժողովի գրադարանի բաժնի վարիչ Էլլի Դրուլիան և Հույն գրողների միության վարչության անդամ Սպիրոս Ավլոնիդիսը։

Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար Հովսեփ Քասեսյանը ներկայացրեց «Յորղոս Սուրիսի Ռոմեոս թերթը և Հայկական հարցը» գիրքը:

Ասմունքեցին՝ Ազգային թատրոնի դերասան, բանաստեղծ Մարթա Պապադոպուլուն, գրող Կաթերինա Դոգա-Կոտոպուլուն, դերասանուհի Նազիկ Այդինյանը, դերասանուհի Զանոս Դանիասը:

Միջոցառան համակարգողներն էին՝ Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի անդամ Լուսի Բերբերյանը եւ Հույն գրողների միության նախագահ Կոստաս Կարուսոսը:

Հիշեցնենք, որ գրող, բանաստեղծ եւ լրագրող Սուրիսը Աթենքում 33 տարի հրատարակել է ROMIOS (Հույնը) շաբաթաթերթը, որտեղ նա հրապարակել է շատ կարեւոր տվյալներ 1895-1896թթ․ եւ 1909 թվականների հայերի կոտորածների մասին: Յորղոս Սուրիսը հինգ անգամ Նոբելյան մրցանակի թեկանծու է առաջադրվել, այդ թվում` 1900թ․-ին Հունաստանի խորհրդարանի կողմից::

 «Հայաստան»  լրատու ցանց, Աթենք, 16 փետրվարի 2019 թ. c

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4