August 18, 2019

ՀՀ օրհներգի փոփոխման առաջարկի մասին

ՀՀ օրհներգը (հիմնը) պիտի իր մեջ արտացոլի ամբողջական ազգի ինքնության հատկանիշները, պատմական անցյալի ոգեղեն մարմնացումը, ներկայի ու ապագայի լիարժեք իմաստավորումը եւ տեսլականը:

 ՀՀ օրհներգը ազգային արժեքների հիմքում՝ հպարտության զգացում պիտի ներշնչի յուրաքանչյուր հայի սրտում:

ՀՀ օրհներգը անհրաժեշտ է, որ լինի զերծ խմբակային կամ կուսակցական  շրջանակների նեղ շահադիտական նկրտումներից: Հարգելով բացառությունները, նշենք, որ ներկա օրհներգը փառաբանողների ամենաթունդ կողմնակիցներին հետաքրքրում է, ոչ թե ընդհանուր ազգի պահանջը եւ ակնկալիքը, այլ ըստ էության ներկա օրհներգը «իրենցը» համարելը:

ՀՀ օրհներգի փոփոխման հարցը անցյալում բազմիցս բարձրացվել է, սակայն ժողովրդի կարծիքի անտեսման հետեւանքով մի քանի անհատներ եւ կուսակցական շրջանակներ իրենց վաղեմի մենաշնորհյալ քաղաքականությունն են առաջ քշել,  ուստի հարցը մնացել է օդում կախված եւ այդպես էլ կմնա՝ քանի դեռ ժողովրդական լայն քննարկումների արդյունքում չի ստացել վերջնական ընդունելի օրենսդրական լուծում:

Ցավոք, ովքեր ավելի շատ են խոսել ու խոսում ազգից ու ազգային շահերից, գործնականում ամենից շատն են հարվածել ու հարվածում ազգին ու ազգային միասնականությանը…

Չենք կարծում, որ օրհներգի փոփոխման հարցը հենց այսօր գերագույն եւ անհետաձգելի խնդիր է, սակայն դա չի նշանակում, որ հարցը չպիտի քննարկել եւ լուծման ուղղությամբ համապատասխան քայլեր չձեռնարկել:

Վստահ ենք, որ հարցը ընդմիշտ բոլոր ժամանակների համար կլուծվի ժողովրդի ընդգրկումով եւ որոշման եղանակով միայն: Արդյունքում կունենանք ներկա, կամ Արամ Խաչատրյանի, կամ օրհներգի մի այլ տարբերակ, որը ընդունելի կլինի բոլորի համար:

Մեր կարծիքով Սփյուռքում հայկական լայն շրջանակներ, որոնք չունեն կուսակցական կամ քաղաքական որոշակի պատկանելիություններ, մեծավմասամբ հակված են հասարակական լայն քննարկման տեսակետին:

Եվրոպայի Հայերի Համագումար

7 փետրվարի 2019թ․

Ուփսալա, Շվեդիա
contact@aaeurop.com
www.aaeurop.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4