December 10, 2019

ՍԴՀԿ–ն վրիպակներ է հայտնաբերել հայոց պատմության դասագրքերում

ՍԴՀԿ «Տխրունի» Ուսանողական-երիտասարդական միությունը hայոց պատմության դասագրքերում զեղծարարություն եւ կեղծիքներ է գտել։

Նրանց պնդմամբ՝ հայոց պատմության դասագրքերում Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության մասին սխալ տեղեկություններ են տեղ գտել։

Այս հարցով նրանք դիմել են Կրթության եւ գիտության նախարարություն եւ սպասում ենք պատասխանի։ ՍԴՀԿ–ում հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքում սխալ են համարում հետեւյալ ձեւակերպումը.

«1896 թ. Լոնդոնում հրավիրված առաջին համագումարում Հնչակյան կուսակցությունը պառակտվեց սոցիալիստական եւ ազգային թեւերի։ Սոցիալիստական թեւը, որը Ավետիս Նազարբեկյանի ղեկավարությամբ փոքրամասնություն կազմեց, պահանջում էր կուսակցության ծրագրի մեջ պահպանել սոցիալիզմի մասին կետը: Անշուշտ, այս ուղղության ներկայացուցիչներն իրավացի էին: Նազարբեկյանի կողմնակիցները հետագայում հիմնականում անդամակցեցին սոցիալ–դեմոկրատական կազմակերպություններին»։

Նրանց պնդմամբ՝ 1896թ-ին տեղի ունեցած դեպքերից հետո Նազարբեկյանի կողմնակիցները ոչ միայն փոքրամասնություն չէին, այլեւ շարունակեցին մնալ ՍԴՀԿ անդամներ եւ տվյալ դեպքում հեղինակը շփոթության է մատնում 1900-ականի սկզբում տեղի ունեցած դեպքերի հետ, երբ Նազարբեկյանը իր փոքրաթիվ հետեւորդների հետ հեռացվեց կուսակցությունից, իսկ Վերակազմյալ հնչակյանները իրենց գոյությունը դադարեցրին առ հասարակ։

Նաեւ ՍԴՀԿ–ի շեշտում են՝ սխալ է համարել, թե ՍԴՀԿ-ում երբեւէ մերժվել կամ հերքվել է ազգային հարցը, ՍԴՀԿ-ն կազմավորվել եւ ստեղծվել է հենց ազգային հարցի՝ Հայկական հարցի հիման վրա, ուստի գրվածքը անհիմն է, կարծում ենք այն կարելի էր փոխարինել աւելի ճշգրիտ արտահայտություններով։

«Անշուշտ, այս ուղղության ներկայացուցիչներն իրավացի էին»…. Այս տողերի մասին խոսելն անգամ ավելորդ է, գրքի հեղինակն է արդյո՞ք որոշում ինչը կամ ով էր իրավացի, ով ոչ եւ միաժամանակ զրկում է աշակերտին ինքնուրույն դատողություն ու վերլուծություն անելու հնարավորությունից»,–նշում են նրանք։

news.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4