August 21, 2019

Ես չեմ կարող բանակցել Արցախի անունից, կարող եմ Հայաստանի անունից. Նիկոլ Փաշինյան

Հրապարակային այն հայտարարությունները, որ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցների ընթացքում։ Այս մասին Մոսկվայում անցկացված ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին պատասխանելիս նշեց ինքը՝ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու թեմային։ «Բազմիցս ասել եմ, որ ես այս բանակցություններում ներկայացնում եմ ու կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը՝ այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի Հանրապետության ընտրություններին։ Այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ, նրանք ընտրում են իրե՛նց նախագահին, ունեն իրե՛նց կառավարությունը, իրե՛նց խորհրդարանը։ Այդ պատճառով ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, կարող եմ բանակցություններ վարել Հայաստանի անունից, և ամեն ինչ այդպես էլ կատարվում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4