October 2, 2023

Սա կլինի Քոչարյանի ռոմանտիկ ստերի բացահայտումը

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց վրդովմունք են հայտնել «Գործ համար Մարտի 1» ֆիլմի կապակցությամբ՝ նշելով. «Իրականությունն այն է, սակայն, որ և՛ մեր, և՛ ֆիլմի մի քանի այլ մասնակիցների խոսքը ենթարկվել է ուղղորդող և անբարոյական մոնտաժի, ինչի հետևանքով գլխիվայր շուռ են տվել մեր ասելիքը և նենգափոխել իմաստը, իսկ ոմանց տրված կարևոր տեղեկությունները թաքցվել են: Մեր զգացմունքներն ու վստահությունը չարաշահելով՝ մեզնից ոմանց նկարահանել և ցուցադրել են մի ֆիլմում, որը սկզբից մինչև վերջ քարոզում է 2008 թ.-ին իշխանության ղեկավարի և զինված խմբերի ղեկավարների իբր անմեղությունը…»։

Ընդհանուր գծերով կարո՞ղ եք ասել՝  Մարտի 1-ի գործ շուրջ ինչ-որ նոր բա՞ն է կատարվում:

-Դա աննախադեպ անբարոյականություն էր: Ես մասնակիցն եմ եղել այդ ամենին, Տ. Պասկևիչյանին էին խնդրել, նա էլ ինձ զանգահարեց, ասաց, որ Մարտի 1-ի մասին անաչառ ֆիլմ են ուզում նկարահանել ռուս լրագրողները, ինձ խնդրել են դիմել ծնողներին, իսկ ծնողները շատերին չէին վստահում, լրագրողներին մոտ չէին թողնում, և իմ երաշխավորությունն այն մասին, որ անաչառ ֆիլմ է նկարահանվելու, թույլ տվեց ներգրավել բոլոր ծնողներին: Այնպես որ ադ ֆիլմի կազմակերպման «մեղավորներից» մեկը ես եմ, ես հավատացել եմ լրագրողներին, որոնք երաշխիքներ ներկայացրին… Ես միամտորեն տվել եմ մեր արխիվային նյութերը, ֆոտոները, նվիրել եմ Տ. Պասկևիչյանի ֆիլմը և մեր հրատարակած գիրքը, և մեր երաշխավորությամբ բոլոր ծնողներին տարել են նկարահանման: Երկու-երեք ժամ նկարահանել են, հաց ենք կերել, գերեզմաններին ծաղիկ ենք դրել, ծնողները հուզվել են, պատմել են իրենց ծանր տպավորությունների մասին… Երաշխավորում էին, որ ուժեղ և անաչառ ֆիլմ է լինելու, անգամ նկարահանելիս հուզվել, լացել են նկարահանողները, ասում էին՝ այդ եղերագործությանը ծանոթանալուց հետո խմել են, որ սթրեսը անցնի: Թե ինչ կատարվեց հետո, կամ գուցե սկզբից էր նախատեսված այդ ամենը, ամեն դեպքում եղավ այն, ինչ եղավ: Հետո նորից են եկել Երևան նկարահանման, եկել է նաև Ռոման Բաբայանը, որին ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել, բայց փաստորեն նա կանգնած է եղել այդ ամենի ետևում:

Ե՞րբ հասկացաք, որ նախաձեռնությունն այլ տեղից է գալիս:

-Միայն ֆիլմը նայելուց հետո: Սպասում էինք, որ կհայտնվի անաչառ ֆիլմ, բայց եղավ հակառակը, մեր վստահությունը չարաշահեցին: Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր ծնողներին, որ իմ միամտության պատճառով ևս մեկ անգամ ցավ պատճառեցինք, մի անգամ էլ կեղծիքի, խոփսուրի տակ ընկանք, և ստեղծվեց այդ այլանդակությունը, որը ցուցադրեց Ռոբերտ Քոչարյանին պատկանող հեռուստաալիքը: Այդ ֆիլմում մեր խնդրանքով նկարահանվել են տասնյակ մարդիկ, որոնք Մարտի 1-ի տուժածներ են՝ աշխատանքից հեռացվածներ, ծեծված մարդիկ, զինվորականներ, որոնք չկան ֆիլմում… Այս ֆիլմը կեղծիք է ծայրից ծայր… Անգամ տարօրինակ կեղծիքներ կան: Ծայրեիծայր խաբեություն է և Ռոբերտ Քոչարյանի գովերգումն է, թե ինչ «հերոս» տղա է, ստիպված է այս ամենն արել, չքմեղանում-անմեղանում է, մեղավորներ է փնտրում. մեղավոր է համարում այն մարդկանց, ովեր հրապարակում ժողովրդավարություն էին պահանջում և որ ամենավատն է՝ ծնողներին. դա ցինիզմ է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4