March 20, 2019

Մանթաշևի տունը դրվել է վաճառքի․ Թբիլիսիի հայերի միությունը կոչ է անում փրկել այն

«Թբիլիսիի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ է հղել՝ Թբիլիսիում տեղակայված բարեգործ Ալեքսանդր Մանթաշևի հուշարձան-տունը փրկելու խնդրանքով:

Նամակում ՀԿ-ն կոչ է անում ՀՀ վարչապետին կասեցնել թբիլիսյան հուշարձանի վերջնական կորուստը, առաջարկելով, որ տանը տեղակայվի Վրաստանում ՀՀ դեսպանատունը, կամ տարածքը ծառայի որպես հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոն, հայտնում է Ալիք Մեդիան:

«Տունը տեղակայված է Վրաստանի մայրաքաղաքի սրտում, խորհրդային շրջանում այստեղ գործել է Վրաստանի արվեստի կենտրոնը, այնուհետև դարձել է մասնավոր սեփականություն: Տվյալ պահին երկհարկանի դատարկ առանձնատունը վաճառվում է և կարող է վերջնականապես քանդվել: Տանը պահպանված են Մանթաշևի ընտանիքի բնակման ժամանակահատվածից տարրեր: Տունը իդեալական է Վրաստանում ՀՀ դեսպանատան կամ հայ-վրացական տնտեսական կապերի կենտրոնի համար: Վերանորոգումիգ հետո ՀՀ դեսպանատան այստեղ գործելը հատկապես ակտուալ է, քանի որ մեր՝ Թբիլիսիի հայերի համար վիրավորական է այժմյան դեսպանատան վայրը, ասպես կոչված, Շան նրբանցքում»,- ասվում է նամակի մեջ:

Թբիլիսիի հայերի միությունը հետխորհրդային շրջանում զբաղվում է Վրաստանում հայկական մշակութային ժառանգության խնդրով:«Հայաստանի ձայնը» և «Նոյան տապան» թերթերի միջոցով մենք կարողացել ենք վերջնական կորուստից պաշտպանել Թբիլիսիի հայ հասարակական գործիչների և գրողների պանթեոնը, որտեղ ննջում են Հովհաննես Թումանյանը, Րաֆֆին, Գաբրիել Սունդուկյանը, Նար-Դոսը, Ծերենցը, Արծրունին և մեր պատմության այլ հերոսներ, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի տունը, որը վաճառվում էր որպես հոսթել՝ արտասահմանյան աշխատողների համար»,-նշվում է հայտարարության մեջ:

Ամբողջական նամակը կարող եք կարդալ այստեղ:

galatv.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4