
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց սփյուռքի նախարարության փակման և դրա հետևանքով առաջացած իր խոսքով ասած «թյուր տպավորությունների» մասին։ Նիկոլ Փաշինյանը նշեց , որ չեն պատրաստվում խաչ քաշել սփյուռքի նախարարության վրա , այլ հակառակը․ այն փորձում են դարձնել ավելի կարևոր ։
«Ես ուզում եմ առանձնահատուկ անդրադառնալ սփյուռքի նախարարությանը , որովհետև կարծում եմ՝ թյուր տպավորություն կա, թե մենք ուղղակի ուզում ենք խաչ քաշել սփյուռքի նախարարության վրա։ Հակառակը, խնդիրը շատ հստակ է ձևակերպված, սփյուռքի հետ կառավարության համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ, և այս առումով մենք որոշակի մոդել և առաջարկ ունենք, որը ենթարդրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունները ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի։
Leave a Reply