
րտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նախարարությունների օպտիմալացմանը դրական է վերաբերվում, առանձին դիտարկման խնդիր է համարում սփյուռքի նախարարությունը: «Սփյուռքը հետաքրքիր երևույթ է հայ ժողովրդի կյանքում, ինչպիսի՞ն պետք է լինի պետականության դերը այս խնդրի օժանդակման, կարգավորման գործում։ Քանի որ Սփյուռքում կան իրարամերժ կուսակցություններ, եկեղեցի, որը բաժանված է երկու մասի, պետք է այդ նախարարությունը կրճատել և մտցնել ԱԳ նախարարության կազմի մեջ, ինչն արված է շատ երկրներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Նավասարդյանի դիտարկմամբ՝ նախարարությունը կարող է լինել գործակալություն կամ հասարակական կազմակերպություն. «Իսկ դրա հետևում գտնվում է պետական կառուցվածը, որը և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարցերն է լուծում։ Այսինքն՝ պետականությունը պետք է զուգորդվի հասարակական դիվանագիտության հետ»։
Մեր զրուցակիցը կարծում է, որ հիմա ճիշտ ժամանակն է ներգաղթ կազմակերպելու Լիբանանից. «Մերձավոր Արևելքի հայկական համայնքները դատապարտված են անէացման և ձուլման։ Սիրիայի վտանգը սպառնում է նաև Լիբանանին։ Պետք է աշխատանք տանել գոնե այն շերտի հետ, որը ուզում է գալ Հայաստան»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Leave a Reply