March 20, 2019

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով վկաներին վերացնելու ուղղությամբ գործողություններ են կատարվում. Տարոն Սահակյանին ահաբեկել են

ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, ՌԴ կառավարությունում 2000-2003թթ. Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը վերջերս «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցից հետո հայտնվել է լուրջ վտանգի տակ։

Նշված հարցազրույցում Սահակյանը, մասնավորապես, խոսել էր «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի մանրամասներից, նշել, որ այդ գործարքը կազմակերպվել է մինչև Հոկտեմբերի 27-ը։ «Շատերը չգիտեն, որ չարաբաստիկ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքը կազմակերպվել է մինչև Հոկտեմբերի 27-ը: «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի քաղաքական որոշումը կայացվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պայթեցման, Ադրբեջանում ՌԴ նախագահ Պուտինի դեմ մահափորձի և Վրաստանի էներգահամակարգում դիվերսիայի հետևանքով: Ըստ էության՝ հայկական կողմն է առաջարկել այդ գործարքը…»,- նշել էր Տարոն Սահակյանը և որոշակի այլ անդրադարձներ կատարել Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով։

Այսօր Տարոն Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր հարցազրույցից հետո իր նկատմամբ ահաբեկչություն է կատարվել, որի մասին ինքը տեղյակ է պահել Ազգային անվտանգության մարմիններին, սակայն վերջիններս անհրաժեշտ լրջություն չեն ցուցաբերում կատարվածին ու իր հայտարարություններին։

«Վերջին շրջանում, երբ մարտի 1-ի բացահայտման գործընթացները սկսվեցին, գործը նոր թափով սկսեց քննվել, Հայաստանում կամ Հայաստանի միջոցով սկսվել են Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով էական նշանակություն ունեցող անձանց, այդ թվում՝ իմ, որպես Հոկտեմբերի 27-ի գործով ցուցմունք տված անձի, նկատմամբ ահաբեկչական գործողություններ, և հնարավոր է՝ ավելի ծանր բաներ լինեն։ Վերջերս իմ նկատմամբ կազմակերպվել է ահաբեկչական գործողություն, և սլաքները ուղղվել են դեպի Մոսկվա։ Իրենք այսպիսով ուզում են ցույց տալ, որ Հոկտեմբերի 27-ի գործով էլ կարևորագույն վկաներ չկան։ Կատարողների հետ կապված վկաները արդեն կասկածելի հանգամանքներում վերացվել են, իսկ հիմա գործընթաց է գնում Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով վկաներին վերացնելու ուղղությամբ»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ այս պրոցեսը, որը սկսվել է, 100 տոկոսով բխում է Կարեն Կարապետյանի, Աղվան Հովսեփյանի շահերից։ «100 տոկոսով այս երկու անձինք են և նրանց հետևում կանգնած հատուկ ծառայությունները։ Եթե այս անձանց նպատակը եղելէ  Հայաստանի միջոցով Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի վրա հանցավոր ներգործություն կազմակերպելը, բացառված չէ, որ Ռուսաստանում էլ երրորդ երկրի գործակալներ կան։ Ոչինչ բացառված չէ»,-ասաց մեր զրուցակիցը։

Տարոն Սահակյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գրքին, որտեղ անդրադարձ կա նաև Հոկտեմբերի 27-ին ու դրան հաջորդած իրադարձություններին։ Սահակյանի խոսքով՝ Քոչարյանը եթե մտադրություն ունենար լիարժեք ներկայացնելու Հոկտեմբերի 27-ը, ապա նա հանգամանալից կներկայացներ նաև 27-ին նախորդած և հաջորդած իրադարձությունները, կարևոր հանդիպումներ, որոնց մասին ոչ մի խոսք չկար գրքում։
Տարոն Սահակյանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել մեզ հետ զրույցում Հոկտեմբերի 27-ին նախորդած և հաջորդած իրադարձությունների, գործարքների, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի, այնտեղ՝ Տարոն Սահակյանի ամառանոցում, տեղի ունեցած հավաքի ու Քոչարյանի հետ ունեցած առանձնազրույցի մասին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4