
Սփյուռքի նախարարությունն աշխատանքային սահմանված ընթացակարգով իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նախարարության լուծարման վերաբերյալ ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարությանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
«Այս հարցի վերաբերյալ մենք ունենք մտահոգություններ, որովհետև հստակ չի նշվում, թե այդ գործառույթները, որոնք իրականացնում է Սփյուռքի նախարարությունը, որ գերատեսչությունն է ստանձնելու, հետևաբար դրա լուծարման վերաբերյալ մտահոգությունները քաղաքական թիմին էլ ենք հայտնել։ Ես կիսում եմ մեր աշխատակիցների մտահոգությունները», – նշեց Հայրապետյանը:
Leave a Reply