June 7, 2023

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Ողջունելով հյուրին, Վլադիմիր Պուտինը նաեւ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություն բոլոր ծրագրերի իրականացման գործում:

Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում:

Մոսկվայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ և մաղթել հաջողություն բոլոր ծրագրերի իրականացման գործում:

Posted by ՀՀ կառավարություն on Thursday, December 27, 2018

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4