March 20, 2019

Նախիջեւանի դիրքերի տեղաշարժերի 95 տոկոսը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվար-մայիս ամիսներին. Փաշինյան

Արցախի հարցում նոր բան չկա: Այս մասին Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում այս մասով հնչող հայտարարություններին, մասնավորապես, Ադրբեջանի ԱԳ նախարարի դիտարկմանը, որ Երեւանն ու Բաքուն փոխըմբռնման են հասել:

«Ակտիվությունն այնքանով է, ինչքանով դուք տեսնում եք, եւ այդ ակտիվությունը կարող ենք համարել վերջին 25 տարում եղած ցածրից մի քիչ բարձր: Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որը լավատեսական էլեմենտ է պարունակում իր մեջ, ինձ զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ դավադրություն կա: Իսկ ինչո՞ւ այնպիսի կանխավարկած չկա, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»,- ասաց նա եւ մեկ անգամ եւս շեշտեց. «ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ այն մասին, որ Նախիջեւանի ուղղությամբ դիրքային տեղաշարժեր են տեղի ունեցել: Նա ասաց, որ այդ տեղաշարժերի 95 տոկոսը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվար-մայիս ամիսներին: Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Նախիջեւանի ուղղությամբ 11 հազար հեկտար տարածք իրենց վերահսկողության տակ են վերցրել:

«Եթե չեմ սխալվում, պաշտպանության նախարարը մի քանի անգամ հրավիրել է լրագրողների խմբի եւ նրանք գնացել ու տեղում սահմանային իրավիճակին ծանոթացել են:

Ես տեսնում եմ, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները ինչ-որ մեկնաբանություններ են անում: Նախիջեւանի ուղղությամբ դիրքային խնդիրները, որ տեղի են ունեցել, 95 տոկոսը տեղի է ունեցել փետրվար-մայիս ամիսներին: Եթե ինչ-որ բան տեղի է ունեցել, ուրեմն տեղի է ունեցել այդ ամիսներին, իմ վարչապետ դառնալուց առաջ: Իսկ իրականում տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժեր, որոնք եղել են երկու կողմից: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ի դրությամբ եղել են Հայաստանի ԶՈՒ վերահսկողության ներքո, բոլորը շարունակում են մնալ մեր վերահսկողության ներքո:

Ես նույնիսկ ասել եմ, որ այդ պրոցեսների արդյունքում մեր ԶՈՒ դիրքերը բարելավվել են նաեւ եւ ռազմավարական նախաձեռնությունը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ մեր ԶՈՒ ձեռքում: Որեւէ տարածքային զիջում իմ վարչապետության ժամանակ չի եղել»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

armtimes.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4