
Եվրոպայի հայերի համագումարը շնորհավիորում է հայրենի ժողովրդին եւ հեղափոխությունը առաջնորդող ուժին՝ ակնկալելով, որ հերթականությամբ կիրականացվեն ժողովրդի արդարացի սպասումներն ու երազանքները:
Սփյուռքը նույնպես մեծ անձկությամբ հետեւում էր ընտրությունների ամբողջ ընթացքին եւ ճնշող մեծամասնությունը խանդավառությամբ եւ գոհունակությամբ ընդունեց ՀՀ պատմության մեջ ամենաժողովրդական ու ազատ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Կարեւորը այն է, որ այսօր նոր էջ է բացվում հայության կյանքում եւ հնարավորություն՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք համատեղ գործակցությանը հաղորդելու նոր շունչ, նոր բովանդակություն եւ երանգ՝ ի խնդիր ինքնիշխան եւ արդար հայրենիքի կառուցման եւ համակողմանի զարգացման, ի խնդիր ժողովրդի բարեկեցության եւ համազգային իղձերի ու պահանջների իրականացման:
Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ գործակցության եւ համախմբման:
Եվրոպայի Հայերի Համագումար
Ուփսալա, Շվեդիա
10 դեկտեմբեր 2018 թ.
contact@aaeurop.com
www.aaeurop.com
Leave a Reply