August 21, 2019

Ժամանակն է մասնակցել մեր հայրենիքի հարստացման գործին. Սերժ Թանկյան

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ սա Հայաստանի պատմության համար իսկապես կարևորագույն իրադարձություն է և հաղթանակ։

«Ի՞նչ կարող եմ ասել։ Հայաստանի բնակչությունն իր ձայնը լսելի է դարձրել այնքան բարձր և հստակ, որ նախկին իշխող կուսակցությունները (ՀՀԿ, ՀՅԴ) նույնիսկ չեն կարողացել հաղթահարել 5%-ի շեմը՝ խորհրդարան մտնելու համար: Սա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մանդատ կտա հետագա բարեփոխումներ կատարելու և այնպիսի ծրագրեր իրականացնելու համար, որոնք երկրում կբերեն այդքան անհրաժեշտ տնտեսական զարգացման: Այն ձեռնարկությունները, որոնց նախկինում պաշտպանում էր պետությունը, որոնք տարիներ շարունակ ներգրավված են եղել ամոթալի կոռուպցիայի և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ անարդարությունների մեջ, կկանգնեն արդարադատության առջև կամ կվճարեն իրենց տուրքը։ Հայկական սփյուռքն այլևս չի կարող լինել հեռու դիտորդի դերում և սպասել, թե ինչ է տեղի ունենալու: Ամեն ինչ արդեն տեղի է ունեցել: Ժամանակն է մասնակցել մեր հայրենիքի հարստացման գործին: Սա Հայաստանի պատմության համար իսկապես կարևորագույն իրադարձություն է և հաղթանակ, որը մենք պետք է փայփայենք»,-գրել է Թանկյանը:

1in.am

Ինձ նյարդայնացնում է նախկինի այնպիսի մնացորդների մեջբերումները կարդալը, ինչպիսին Արմեն Աշոտյանն է ՀՀԿ-ից. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հպարտ եմ Հայաստանի իմ եղբայրներով և քույրերով, որոնք պետք է գնան ընտրության՝ քվերակելու նոր խորհրդարանի համար, որը տարեսկզբին ազատագրվեց անարդար, կոռումպացված ռեժիմից։ Ես բարկանում եմ, որ 20 տարի երկիրը թալանելուց հետո ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է։ Ես ուրախ եմ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է բանտ։

Հայաստանի ժողովուրդն ուզում է և արժանի է նախկին անարդարություններից հետո արդարության, և պետք է պատասխանատվություն ստանձնի բոլորի համար: Նախագահները, որոնք միլիարդատեր են դարձել՝ օգտագործելով իրենց պաշտոնը, կոռումպացված են։ Հայաստանի թավշյա հեղափոխությունը և նոր ուղին օրինակ են, թե ինչպես երկիրը կարող է խաղաղ ճանապարհով անցնել առաջադեմ հասարակության։ Դեռ շատ անելիքներ կան, հատկապես տնտեսական առումով, բայց կարևորն այն է, որ մարդիկ սթափ են և ունեն դրա իրավունքը»:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4