April 20, 2019

ԿԸՀ-ն ամփոփել է 2010 ընտրատեղամասերի արդյունքները, «Իմ քայլը» ստացել է ձայների 70,43 տոկոսը

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 884 հազար 456 ձայն, կամ ձայների 70,43 տոկոսը, երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 103 հազար 824 ձայն, կամ ձայների 8,27 տոկոսը, երրորդ տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 80 հազար 024 ձայն, կամ ձայների 6,37 տոկոսը։

Մնացած ուժերի մեջ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 59 հազար 059 ձայն, կամ ձայների 4,70 տոկոսը,
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ 8 հազար 530 ձայն, կամ ձայների 0, 68 տոկոսը, ՀՅ Դաշնակցություն՝ 48 հազար 811 ձայն, կամ ձայների 3,89 տոկոսը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն՝ 6 հազար 456 ձայն, կամ ձայների 0,51 տոկոսը, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 4 հազար 122 ձայն, կամ ձայների 0,33 տոկոսը, «Մենք» դաշինք՝ 25 հազար 174 ձայն, կամ ձայների 2,00 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 12 հազար 389 ձայն, կամ ձայների 0,99 տոկոսը, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն՝ 22 հազար 862 ձայն, կամ ձայների 1,82 տոկոսը։

Նշենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմ է 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: Քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48,63 տոկոսը։

Ըստ բոլոր տեղամասերի նախնական տվյալների, ԱԺ են անցել երեք քաղաքական ուժեր

Ըստ բոլոր ընտրատեղամասերի նախնական արդյունքների, անցողիկ շեմը հաղթահարել են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Ընտրական օրենսգրքով է ամրագրված արգելապատնեշ՝ 5 տոկոս` կուսակցությունների համար, 7 տոկոս` դաշինքների համար, ըստ նախնական արդյունքների, այդ արգելապատնեշները հաղթահարել են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը», – ասաց Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը նշեց, որ հանձնաժողովն աշխատել է լիարժեք, թափանցիկ։

«Ես համոզված կարող եմ ասել, որ որևէ ժամկետի խախտում չի եղել, բոլոր գործառույթները կատարվել են ժամկետներում», – ասաց Մուկուչյանը՝ շարունակելով. – «Ես համոզված եմ, որ ընտրությունները, որոնք անցկացվել են դեկտեմբերի 9-ին, դրանք եղել են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ»։

azatutyun.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


Add video comment
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը www.aaeurop.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական արտատպումը, տարածումը, կամ հեռուստառադիոընթերցումն առանց www.aaeurop-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Կայքը պատասխանատվություն է կրում միայն «Եվրոպայի Հայերի Համագումարի » ի ստորագրությամբ նութերի, կարծիքների եւ դիրքորոշումների համար: All Rights Reserved,4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4